Հին Կտակարանում Աստված խոզին անմաքուր է համարում, այսինքն խոզ չի կարելի ուտել՞

Աստված օրհնի Ձեզ:

Հին Կտակարանում կա մի դրվագ, ուր Տերը խոսում է Մովսեսի և Ահարոնի հետ և ասում. «... խոզը, որ թեև կճղակաբաշխ է՝ կճղակներ ունի, բայց չի որոճում, ուրեմն նա ձեզ համար պիղծ է»: (Ղևտ 11:7): 

Աստված, առաջնորդելով հրեա ժողովրդին, բազմաթիվ օրենքներ էր կարգել, որտեղ սննդին վերաբերող շատ այլ արգելքներ ևս կային: Սակայն օրենքի ողջ նպատակն այն էր, որ մարդը հասկանա իր տկարությունը աստվածային զորության հանդեպ, և ընդունի այն իրողությունը, որ օրենքով (օրենքները պահելով) փրկության արժանանալ հնարավոր չէ: 

Աստված աշխարհ ուղարկեց Իր միածին Որդուն՝ Հիսուս Քրիստոսին (Հովհ 3:16) որպեսզի, ով հավատում է Նրան չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա: Աստծո Որդին աշխարհ գալով՝ մարդուն ազատեց օրենքի իշխանությունից՝ կարևորելով Աստվածային սիրով սերմանված հավատքը, որը մարդուն կառաջնորդի դեպի փրկություն: Հոգևոր բարձր գիտակցությամբ, կամ զորեղ հավատքով մարդու համար կարևոր չէ սննդի այս կամ այն տեսակը, քանի որ Տերն ասաց. «Ոչ թե բերանից ներս մտածն է պղծում մարդուն, այլ ինչ որ ինչ որ դուրս է ելնում բերանից այն է պղծում մարդուն» (Մտթ. 15:11): Հինկտակարանյան օրենքի նշանակությունը մարդուն դեպի Քրիստոս ուղղորդելն էր, իսկ Քրիստոս աշխարհ եկավ, աստվածային Իր զորությամբ մարդուն օրենքից վեր բարձրացրեց և վկայակոչեց մարդու ազատ կամքը, որով մարդը զերծ է մնում օրենքից՝ կատարելով Աստծո բարի կամքը իր իսկ բարեկեցության և փրկության համար: Սակայն հրեաները չհասկացան այս, քանի որ մնացել էին օրենքի գերիշխանության տակ, այդ իսկ պատճառով էլ խաչեցին Քրիստոսին: 

Նոր Կտակարանը Հին Կտակարանի լրումն է՝ ամբողջացումը, և մենք՝ որպես քրիստոնյաներ, նորկտակարանյան ճշմարտություններից սովորում ենք հետևել Քրիստոսին և Քրիստոսով արժանանալ հավիտենական կյանքի և փրկության: Ինչպես Առաքյալն է ասում կերակուրը դեր չունի մեր փրկության համար, կարևորը հավատքն է (Գործք 15:20):

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․