12 Հոկտեմբեր, Շբ
Ձեր հիշատակած ավետարանական հատվածին նախորդում է Հիսուսի աշակերտների մեջ ծագած վեճը, թե իրենցից ով է մեծը (Ղուկ. 22:24): Հիսուս խրատում է նրանց՝ ասելով, որ ձեր միջից ամենամեծը, թող լինի ամենափոքրի պես և առաջնորդը՝ սպասավորի նման: Օրինակ է բերում Իրեն՝ ասելով. «Ես ձեր մեջ սպասավորի պես եմ» (Ղուկ. 22:27):
Հիսուս Իր այս խոսքերով կոտրում է բոլոր կարծրատիպերը մեծի, մեծության, իշխանավորի և առաջնորդի մասին՝ կարևորելով սերը, հարգանքը, ուշադրությունը և հոգատարությունը մարդկային փոխհարաբերություններում:
Աշակերտներին, որպես Իրեն հետևելու հատուցում, խոստանում է Աստծու արքայությունը և Իսրայելի տասներկու ցեղերին դատելու իրավունք:
Հիսուս այստեղ կարևորում է այն պատիվն ու իշխանությունը, որ աշակերտները կստանան իրենց հավատքի, հավատարմության և խոնարհության համար:
Հուդան չարժանացավ այդ պատվին դավաճանության պատճառով: Իսկ Հուդայի փոխարեն առաքյալները ընտրեցին Մատաթիային (Գործք 1:26