Ինչու են մարդիկ աղոթելու ընթացքում հորանջում
Հորանջելը լավ է թե վատ
նախապես շատ շնորհակալություն
Աղոթելու ժամանակ հորանջելը կարող է և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական պատճառ ունենալ:
Աղոթելիս ուղեղն ավելի լարված է աշխատում և օրգանիզմը ավելի շատ թթվածնի կարիք ունի և հորանջելով՝ մարդն ավելի մեծ քանակությամբ է թթվածին ընդունում:
Նաև եթե եկեղեցին մարդշատ է և տոթ, այդ ժամանակ ևս թթվածնի կարիք է զգացվում:
Իսկ հոգեբանական առումով, եթե հորանջելը մեկ անգամ արդեն կապել եք աղոթքի, կարդալու կամ ընդհանրապես կրոնական երևույթների հետ, ապա ենթագիտակցորեն նման սովորույթ է ձևավորվում Ձեզ մոտ և ամեն անգամ սկսում եք հորանջել: Ուստի ամեն անգամ աղոթելուց կամ Սուրբ Գիրք կարդալուց առաջ լավ կլինի հումորով հիշեք ձեր սովորության մասին, մտովի թոթափեք այն ձեզնից և նոր հրահանգ տաք ձեզ՝ չհորանջել: Երբ կրկին հորանջելու ցանկություն առաջանա, մի քանի անգամ խոր շունչ քաշեք և ամեն ինչ կանցնի: