Հարց 36 – Իսրայելի ազգի վրա ունեցած Մովսեսի երախտիքի մասին Դավիթ մարգարեն գրում է. «Ժայռից ելած մեղրով հագեցրեց նրանց»: Սուրբ Գրքի մեջ ոչ մի տեղ գրված չէ, թե Մովսեսը ժայռից մեղր հոսեցրեց: Դավթի այս խոսքն ինչպե՞ս պետք է հասկանալ:

Պատասխան – Հովհան Ոսկեբերանն ասում է. Երբ ժողովուրդն անապատում ծարավ մնաց, հայտնի է, որ Աստծո հրամանով Մովսեսը ջուր բխեցրեց ապառաժից: Քանի որ ժողովուրդը շատ ծարավ էր և ջրի կարոտ, երբ հանկարծակի այն պաղ ու պարզ ջրի վրա թափվեց, այնքան անուշ թվաց, որ ամենքն ասացին, թե սա ջուր չէ, այլ մեղր: Այդ իսկ պատճառով մարգարեն ասում է. «Ժայռից ելած մեղրով հագեցրեց նրանց»:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․