Օրհնեցեք Տեր հայր։ Հաճախ եմ լսում,երբ ասում են թե,այդ ինչու է Սուրբ գրքում գրված,որ Աստված ավիրեց,սպանեց եւ կամ խորտակեց,չէ որ Աստված լույս է,Աստված բարի է,այդ ինչպես կարող է բարին չար գործել։

Հին Կտակարանում հաճախ կարող ենք հանդիպել ձեր թվարկած դեպքերին, բայց ուշադիր լինելու դեպքում կտեսնենք, որ Աստված պատժում է Իր ընտրյալ ժողովրդի թշնամիներին: Աստված օրհնում էր Իրեն հավատացողներին. օրինակ՝ Հին կտակարանի Ծննդոց գրքում կարդում ենք, Աբրամը Աստծո օրհնությանը արժանացավ, որովհետև հավատաց և հետևեց նրան (Ծննդ 15:6): Հին Կտակարանում Աստված և մարդ փոխհարաբերությունը կատարյալ չէր, և մարդը դեռևս լավ չէր ճանաչում իր Արարչին, Աստծո օգնության, աջակցության կարիքը կար, որպեսզի մարդը աներկբայորեն հավատար և կատարեր իր Արարչի պատգամները:

Նոր կտակարանում արդեն, որը Հին կտակարանի լրումն է, տեսնում ենք Աստվածորդու բացարձակ սերն ու ուշադրությունը անխտիր բոլորի հանդեպ:

Քրիստոսով բոլորս Աստծո օրհնությունը և պահպանությունը ունեցանք, և Աստված այլևս չի պատժում ոչ ոքի, և ինչպես Պողոս առաքյալն է ասում «Այլևս խտրություն չկա, ո՛չ հրեայի և հեթանոսի, ո՛չ ստրուկի և ազատ մարդու, ո՛չ էլ արուի և էգի, որովհետև Քրիստոսին միանալով՝ բոլորդ էլ մեկ եղաք» (Գաղ. 3:28): Աստված բարի և սիրող հայր է և կամենում է բոլորիս փրկությունը:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․