Հարգելի Տեր հայր։ Ինձ հետաքրքրում են մարդ - կենդանի - բնություն հարաբերությունը ասվածընկալման տեսանկյունից։ Մարդը ունի հոգի և մահվանից հետո հոգին գնում է իր կայանատեղին մինչև ահեղ դատաստանը։ Իսկ կենդանիները և բուսական աշխարհը զուրկ են հոգուց ...... Ի՞ՆՉ է տեղի ունենում նրանց հետ հետո։ Կա՞ ինչ որ գրականություն ։ Շնորհակալություն։

Մարդ-կենդանի-բնություն հարաբերության աստվածընկալումը մեզ համար բացահայտվում է Ծննդոց գրքի առաջին իսկ էջերից, որտեղ ասվում է. «Աստված Իր պատկերով և նմանությամբ ստեղծեց մարդուն և իշխանություն տվեց նրան կենդանական և բուսական աշխարհի վրա» (Ծննդ 1: 27-31): Մարդը Աստծու արարչագործության թագն ու պսակն է: Աստված հարատև կամեցել է մարդու փրկությունը: Նա միշտ առաջնորդել է մարդուն, կարևորելով և արժևորելով մարդ արարածին, անգամ Իր միածին Որդուն ուղղարկեց աշխարհ նրա փրկության համար (Հովհ 3:16)։ Աստծու արքայությունը մարդու կյանքում մարդու հավատքի արգասիքն է, և մարդու փրկությունը պայմանավորված է նրա հավատքով: Հետևաբար Աստված-մարդ փոխհարաբերության մեջ կարևոր է միտքը, բանականությունը և հավատքը: Իսկ կենդանական և բուսական աշխարհը Աստված ստեղծել է ի պետս և ի բարօրություն մարդկության։ Աստծու փրկագործության նպատակը մարդն է և յուրաքանչյուր մարդ նախ և առաջ պետք է հոգա իր փրկության մասին: Անշուշտ պետք է խնամել բուսական և կենդանական աշխարհը և հոգալ նրանց մասին, սակայն մտահոգվել նրանց հավիտենականության մասին անիմաստ է: Մարդ ունի հոգի և մարմին, և հոգին է արժանանում հավիտենական կյանքին, իսկ կենդանիները և բույսերը հոգի չունեն:

Տոնացույց 2025

ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․