22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Աստված օրհնի Ձեզ, անչափ ուրախ ենք, որ ցանկանում եք սովորել Հայ Եկեղեցու պատմությունը և հետաքրքրվում եք եկեղեցուն վերաբերող հարցերով:
Հայ եկեղեցում թզբեհը, կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ «տերողորմյան», որևէ ծիսական և գործնական նշանակություն չունի: Աղոթելիս պետք է ամբողջ հոգով, սրտով, հավատքով և ջերմեռանդությամբ աղոթել Աստծուն: Եվ աղոթքի հոգեզմա այդ պահին որևէ նյութ չէ, որ մեզ պետք է օգնի լիարժեք և սրտաբուխ աղոթել։