Հարց 88 – Դարձյալ ներհակվում են՝ ասելով, թե ինչո՞ւ է Քրիստոս անդրանիկ կոչվում, եթե ուրիշ եղբայր չուներ իր մորից:

Պատասխան – Անդրանիկ է կոչվում ոչ թե Իրենից հետո ծնված եղբայրների պատճառով, այլ առաջինը ծնված լինելու համար, թեև կարող է չունենալ Իրենից հետո ծնված եղբայր: Եթե այսպես չլիներ, անդրանիկ չէր համարվի սկզբում ծնվածը, քանի դեռ իրենից հետո երկրորդը չի ծնվել: Սա, ըստ Մովսեսի օրենքի, ճշմարիտ չէ: Հին Օրենքում հրաման էր, որ ամեն անդրանիկ զավակի ծնվելուց քառասուն օր հետո տաճար՝ Աստծո առջև էին տանում (Ղևտ. 12:4): Մի՞թե քառասուն օրվա ընթացքում մայրն այլ զավակ կարող է ծնել, որպեսզի հետո առաջին ծնվածը անդրանիկ համարվեր: Նաև հայտնի է, որ եղբայր ունենա թե չունենա, անդրանիկ է կոչվում՝ առաջինը ծնվելու համար:

Տոնացույց 2025

ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․