Օրհնեցե՛ք, Տե՛ր Հայր, Հարցս վերաբերվում է Ղուկասի ավետարանի 20.37-38 հատվածին, որտեղ ասվում է.«Իսկ, որ մեռելները հարություն են առնում, Մովսեսն էլ այդ գուշակեց մորենու օրինակի մեջ, ինչպես, որ ասում է Տիրոջ մասին.«Աստված Աբրահամի, Աստված Իսահակի և Աստված Հակոբի»: Իսկ Աստված մեռելների Աստվածը չէ, այլ՝ ողջերի, որովհետև բոլորը նրա համար կենդանի են»: Ասացե՛ք, խնդրեմ, մորենու օրինակի մեջ ի՞նչը կարող էր հուշել Մովսեսին, որ հարություն կա և արդյո՞ք կապ ունեն Աբրահամի, Իսահակի և Հակոբի անունները Մովսեսի գուշակած հարության հետ, թե՞ դա վերաբերվում է մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հարությանը և ինչպես: Շնորհակալություն

Ղուկասու Ավետարանում ասվում է. «Մովսեսն էլ այդ գուշակեց մորենու օրինակի մեջ»։ Ինչպես մորենին վառվելով չէր վերանում, այդպես էլ մարդը ֆիզիկական մահվամբ չեն ոչնչանում, այլ մորենու օրինակով, շարունակում են կենդանի մնալ։ Եվ պատահական չէ, որ Աստված այդտեղ հիշում է մարդկանց, որոնք վաղուց ֆիզիկապես մահացել էին, բայց շարունակում էին ապրել։ Մորենու փշերը խորհրդանշում են մեղքը և մեղքի (այսինքն՝ այդ փշերի) խայթոցից առաջ է եկել մահը։ Բայց այդուհանդերձ մարդ շարունակում է ապրել ֆիզիկական մահվանից հետո։

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․