Հարց 114 – Դավիթը սրբազան առաքյալների մասին, ի դեմս Քրիստոսի այսպես է մարգարեանում. «Երկսայրի սուր տվեց նրանց ձեռքը՝ հատուցելու հեթանոսներին»: Ի՞նչ հատուցման մասին է խոսքը: Մի՞թե պետք է պատերազմական հաղթություն հասկանալ:

Պատասխան – Օգոստինոսն այսպես է ասում. «Հեթանոսներին սպանում էին, երբ քրիստոնյա էին դառնում, որովհետև փնտրում էին հեթանոսներին և չէին գտնում, ուրեմն հեթանոսները մեռել էին: Զի եթե չէին սպանվել, ինչո՞ւ է մինչև Պետրոս ասվում՝ սպանի՛ր և կե՛ր: Այսպես սպանվեց Պողոս հալածողը և հարություն առավ Պողոս քարոզիչը»:

Տոնացույց 2025

ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․