22 Նոյեմբեր, Ուր, Հինանց պահքի Ե օր

Բարև ձեզ Տեր Հայր ջան ես մի հարց ունեմ. Ես աշխատանքիս բերումով առնչվում եմ զանազան մարդկանց հետ տարբեր մտածելակերպի ու տարբեր ուղվածություներով և ուզում եմ հասկանամ ինչպես չվնասվեմ մարդկանց հետ աշխարիկ շփումից:

Յուրաքանչյուր քրիստոնյա, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի սովորեցրած արժեքների կրողն է: Կյանքում, անշուշտ, կան բազմաթիվ փորձություններ, բայց Աստծո պարգևած շնորհներով կարողանում ենք փորձություններից զերծ մնալ:

Հիսուս մեզ սովորեցնում է աղոթել ասելով. <<Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա զմեզ ի չարէ>> (Մատթ. 6:13):

Մեր հավատքով և Աստծո պահպանությամբ, մենք կկարողանանք դիմակայել մեղքերին ու գայթակղություններին և փորձության մեջ չընկնել: Այդպիսով ոչ միայն չենք վնասի մեր քրիստոնեական ինքնությունը, այլ նաև բարի օրինակ կլինենք մարդկանց, ովքեր տարբեր մտածելակերպ կամ տարբեր ուղղվածություն ունեն:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․