Հարց 24 – Հին Օրենքում, Ելից 22:1, գրված է, որ եթե մեկը արջառ կամ ոչխար գողանա, մորթի կամ վաճառի, ապա մեկի փոխարեն հինգ արջառ պետք է տուգանք վերցվի և չորս ոչխար՝ մեկի փոխարեն: Ինչո՞ւ է հինգ արջառ ասում, սակայն՝ չորս ոչխար:

Պատասխան – Մեկնիչներն ասում են, թե մեծ բան գողացողը մեծ պատժի է արժանի: Արջառի գողությունը ոչխարինից մեծ է: Հետևաբար արջառ գողացողին հարկադրում էին հինգով հատուցել, որով արջառի տիրոջ կրած վնասը համարում էին փոխհատուցված, որովհետև ետ էր մնացել երկրագործությունից: Քանի որ այդ գործում ոչխարն անելիք չունի և որովհետև արջառի վաստակն ավելի շատ է, ուստի նրա փոխհատուցումը ևս մեծ էր լինում:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․