Հարց 38 – Փարավոնը եբրայեցի կանանց դայակներին պատվիրում է, որպեսզի նորածին արու զավակներին խեղդեն և միայն աղջիկներին պահեն: Բայց այսպես չէին վարվում: Արու զավակներին ևս պահպանում էին և փարավոնին խաբում ու ասում էին, թե չեն գնացել այդ հղի կանանց մոտ, իրենք ինքնուրույն են ծննդաբերել: Սուրբ Գիրքն ասում է, թե Աստված բարիք էր անում այդ դայակներին (Ելից 1:20): Ինչո՞ւ է սուտ խոսելը վարձատրվում:

Պատասխան – Աստվածաբաններն ասում են, որ վարձատրվեց մարդասիրությունը, այլ ոչ թե՝ խաբեությունը, մտքի բարեհոժարությունը, այլ ոչ թե՝ ստախոսի անօրինությունը:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․