Հարց 60 - Ո՞ր մեղքն է համարվում Սուրբ Հոգու դեմ գործված և թողություն չունենալու համար կոչվում է աններելի:

Պատասխան – Վարդապետները զանազան կերպով են մեկնաբանում այս աններելի մեղքը: Բայց Ինքը՝ Երկնավոր Վարդապետը, ստույգ մեկնություն է տալիս. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մարդկանց որդիներին, որքան էլ հայհոյեն, ամեն մեղք և հայհոյանք կներվի, բայց ով որ հայհոյի Սուրբ Հոգուն, հավիտյանս թողություն չի ունենա, այլ նա հանցապարտ պիտի մնա հավիտենական մեղքով» (Մարկ. 3:28-29):

Արդ՝ ո՞վ պիտի լինի այսպիսի հայհոյիչը կամ ի՞նչ է հայհոյանքը: Ինքը՝ Քրիստոս, հաջորդ խոսքով մեկնում է, երբ ասում է. «Այսպես խոսեց, որովհետև ասում էին՝ նրա մեջ պիղծ դև կա» (Մարկ. 3:30): Ահա հայտնապես երևում է, թե Սուրբ Հոգուն հայհոյելը կամ աններելի մեղքը հատկապես այն է, որ գերբնական բարիքները, որոնք Սուրբ Հոգու շնորհով են լինում, հայհոյիչներն ասում են՝ սատանայական զորությամբ եղան, ինչպես որ հրեաները Քրիստոսի համար ասում էին, թե Բեհեղզեբուղով է հանում դևերը: Ասածներն այս է. «Որովհետև ասում էին, թե այս պիղծ էակն է նրա վրա»:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․