Պատասխան – Իսրայելացիներն իրավունք ունեին իրենց անձն ու ընկերոջը պաշտպանել անիրավությամբ չարչարողներից: Մովսեսն այդ իրավունքը գործածեց՝ եղբայրական մեծ սիրով անմեղ եբրայեցուն ազատելով: Ազատության այլ հնար չկար: Հարկավոր էր սպանել եգիպտացուն: Մովսեսը դա կատարելով՝ կամեցավ ժողովրդին հասկացնել Աստծո բարեհաճ կամքը, այսինքն՝ Տերը Մովսեսին պետք է ժողովրդին առաջնորդ ու փրկիչ դարձնի: Այսպես է վկայում Ստեփանոսը՝ ասելով. «Մտածում էր, թե իր եղբայրները կիմանան, որ Աստված իր ձեռքով նրանց փրկություն է տալու» (Գործք 7:25):
Արդ՝ Մովսեսը երեք տեսակի իրավունքով վարվեց, երբ սպանեց եգիպտացուն՝ արդար պատերազմով, անմեղադրելի պաշտպանությամբ և իշխանական իրավունքով, որ տրված էր իրեն: