Հարց 82 – Հոգու փրկության համար Սուրբ Եկեղեցին շատ անհրաժեշտ բաներ է ուսուցանում մեզ: Քրիստոս ինչո՞ւ է միայն մեկ խոսքով սահման դնում՝ ասելով. «Աստծո ուզած գործը ա՛յս է. որ հավատանք Նրան, ում նա ուղարկեց» (Հովհ. 6:29): Միայն Քրիստոսի՝ Աստծո Որդի լինելուն հավատալը բավակա՞ն է փրկության համար:

Պատասխան – Աստվածաբաններն այս խոսքն այսպես են մեկնում. «Որովհետև հավատացիք դրան, եթե չհավատաք դրան, քանզի դևերը ևս դրան հավատացին, այլ ոչ թե Նրան (Աստծուն)»: Ի՞նչ է նշանակում «Նրան հավատալ»-ը: Այս է՝ հավատալով սիրել, հավատալով Նրա հրամաններին հետևել և Իր անդամների հետ միավորվել: Ահա սա է հավատքը, որ պահանջում է մեզնից Աստված: Եվ այս հավատքն է, որ դավանում ենք Նիկիական Հանգանակով՝ ասելով. «Հավատում ենք մեկ Աստծո, Ամենակալ Հորը… և Տեր Հիսուս Քրիստոսին, Նրա Միածին Որդուն… Հավատում ենք և Սուրբ Հոգուն՝ անսկիզբ և կատարյալ»:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․