Հարց 19 – Ձեր այդ պատասխանից երևում է, որ աստղերը կամ երկնային լուսատուները մարդու վրա չեն կարող իշխել:

Պատասխան - Այո՛, չեն կարող, քանզի երբ Աստված երկնային լուսատուներն ստեղծեց, մանավանդ արեգակն ու լուսինը, ասաց. «Նշան լինեն՝ զանազանելու համար տաքությունը ցրտից, անձրևը պարզ եղանակից և ժամանակներից, այլ ոչ թե մարդուն փոփոխություն ցույց տալու կամ անձնիշխանությանը տիրելու»: Այդ պատճառով ասաց մարգարեի բերանով. «Երկնի նշաններից մի՛ զարհուրեք», որովհետև հեթանոսները կարծում էին, թե աստղերը կամ բոլոր լուսատուները կարող են իշխել մարդկանց բնավորության վրա: Թե՛ պարգևը, թե՛ պատիժը դրանցից են առաջանում: Այդ պատճառով էին իբր Աստծուն պաշտում: Եթե լուսատուները կարող են իշխել մարդու բնությանը, ապա երբ Հակոբն ու Եսավը միասին ծնվեցին, ինչո՞ւ մեկը չար, իսկ մյուսը բարի եղավ, մեկն՝ անմազ և տգեղ, մյուսը՝ մազոտ ու կարմրագույն: Հետևաբար, աստղերը մարդու կամքի և անձնիշխանության վրա չեն կարող իշխել:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․