5 Հոկտեմբեր, Շբ
Պատասխան – Շատ մեկնիչներ զանազան բացատրություններ են տալիս, սակայն հավանականն այս է: Աստծո կարողությունը՝ դևերը խայտառակելու համար, արարածներից ոմանց զորությունն ուժեղացրեց, որպեսզի նրանցով տանջի դևերին և վերջիններս իրենց սաստիկ տանջանքը տեսնելով՝ հեռու մնան այն թշնամուց, ինչպես ասացինք վերևի հարցիդ պատասխանելիս: Այդպիսին էին, ասում են, այն ձկան լյարդն ու սիրտը, որ մեզ անծանոթ են, և սա Հին Օրենքում սահմանադրություն էր: Ասենք, որ դրանք, ըստ Նոր Օրենքի, կամ վերցրեցին այն երկյուղը՝ փոխարինելով մեկ այլ երկյուղով, այսինքն՝ վախեցնելով սուրբ ու հոգևոր բաներից, ինչպես օրինակ՝ Սուրբ Խաչից, Ավետարանից, Սրբալույս Մեռոնից, Սրբերի անունից և այլն, կամ էլ թողնելով նույն երկյուղը, սակայն մեզ չհայտնելով այն շոշափելի երևույթները, որոնցից փախչում են դևերը: Այժմյան մեր ապավինությունը և հույսը՝ դևերից ազատվելու համար, միայն Աստծո ամենակարող զորությունը և Սրբերի բարեխոսությունն են: