Քրիստոս Հարությունից հետո առաքյալների բերանի շունչ փչեց, և ասեց. «առեք Սուրբ Հոգին»: Այնուհետև համբարձվելուց հետո առաքյալների մեկտեղված ժամանակ, երբ դեռ հացն էին կիսում, Սուրբ Հոգին եկավ հրե լեզվակների նմանությամբ, և նստեց առաքյալներից յուրաքանչյուրի վրա: Հիմա հարցս այս է. բացատրեք խնդրեմ համատեղելիությունն այստեղ, թե ինչպես է Սուրբ Հոգու ստացման դեպքը կրկնվում: Շնորհակալություն

Հարությունից հետո Քրիստոս երևաց աշակերտներին և ասաց. «Խաղաղությո՜ւն ձեզ. ինչպես իմ Հայրն ինձ ուղարկեց, ես էլ ուղարկում եմ ձեզ»։ Երբ այս ասաց, նրանց վրա փչեց և ասաց. «Առե՛ք Սուրբ Հոգին։ Եթե մեկի մեղքերը ներեք, նրանց ներված կլինի. եթե մեկի մեղքերը չներեք, ներված չի լինի» (Հովհ. 20:21-23): Այս ասելով Հիսուս ևս մեկ անգամ կրկնեց ու հաստատեց նրանց առաքելությունը, որի իրագործման համար հավելյալ հոգևոր ուժ էր անհրաժեշտ նրանց, որն էլ տվեց Սուրբ Հոգին փչելու միջոցով: Դրանով Նա նախապատրաստեց կամ ընդունակ դարձրեց աշակերտներին խոստացված Սուրբ Հոգին՝ իր ողջ զորությամբ ու շնորհներով ընդունելու, ինչն էլ տեղի ունեցավ Պենտեկոստեի ժամանակ:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․