Ավետարանում ասվում է, որ Հուդա մատնիչը գնաց և կախեց իրեն, եթե չեմ սխալվում, Առաքյալների գործերում նշվում է, թե Հուդան գնաց և անզգուշաբար սայթաքելով գլխիվայր ընկավ, փորոտիքը դուրս թափվեց... եթե իհարկե չեմ սխալվում... Խնդրանքս սա է. բացատրել համատեղելիությունն այս առումով, երբ նույն դեպքը երկու կերպ է նկարագրվում:

Այս երկու դրվագները, որոնցից առաջինին հանդիպում ենք Մատթեոսի ավետարանում. «Եվ արծաթ դրամները նետեց տաճարի մեջ և հեռացավ ու գնաց ինքն իրեն կախեց» (27:5), իսկ երկրորդին՝ Գործք առաքելոցում. «Սա իր անիրավության վարձով մի ագարակ գնեց և ուռչելով մեջտեղից պատռվեց, ու նրա ամբողջ փորը դուրս թափվեց» (1:18) ամենևին չեն հակասում միմյանց: Առաջին դրվագում պարզ երևում է, որ Հուդան կախվեց, ինչը ենթադրում է, որ տևական ժամանակ նրա մարմինը կախված մնալով ուռչել է, ինչն էլ հստակ գրված է երկրորդ դրվագում, որից հետո ուռած մարմինը ցած է ընկել ու պատռվելով՝ փորոտիքը դուրս թափվել:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․