25 Նոյեմբեր, Բշ
Երկու գործընկեր են լինում` մեկն անհավատ, մյուսն աստվածապաշտ: Մի անգամ
անհավատ ընկերը սպասում է մյուս ընկերոջը, որն ուշանում է նշված ժամին
հանդիպելու համար: Երբ գալիս է, անհավատ ընկերը հարցնում է` ինչո՞ւ այդքան ուշացար:
Հավատացյալ ընկերը պատասխանում է.
- Ժամացույցը չէր աշխատում: Ես էլ չգիտեի, թե երբ գալ:
Սպասեցի, մինչև մի նոր ժամացույց ինքն իրեն ստեղծվեց, և մինչև ստեղծվեց, որոշ ժամանակ
անցավ: Ես էլ նայեցի ժամացույցին, տեսա` ժամանակն է գալու և նույնիսկ ուշացել եմ ու
շտապելով եկա հանդիպմանը:
Անհավատն ասում է.
- Մի՞թե ցնորվել ես, ինչպե՞ս կարող է ժամացույցն ինքն իրեն ստեղծվել:
Հավատացյալ ընկերը պատասխանում է.
-Այդ դեպքում ինչպե՞ս կարող է այսքան բարդ ու զարմանալի աշխարհն ինքն իրեն ստեղծվել:
Չէ՞ որ անտրամաբանական է այդպիսի տրամաբանությունը: Այն, ինչ համակարգված է,
նշանակում է` ստեղծված ու ծրագրավորված է մեծագույն բանականության կողմից:
Մի պահ նայեք մարդու կողմից ստեղծված ժամացույցին, որի սլաքները համաչափ շարժվում
են, մարդ արարածը, որ ներդաշնակել է ժամացույցի սլաքների համաչափությունը:
Սակայն ինչքան համաչափ է Արարչի կողմից ստեղծված տիեզերքի ու մոլորակների շարժումը, որ ներդաշնակել է կյանքի, տիեզերքի ու բնության շարժումը, որտեղ նույնիսկ թիթեռի թևերի թրթիռներն են մեկ համամասնություն կազմում բնության ու տիեզերքի ամբողջական շարժման հետ...
Հովհաննես Մանուկյան