Հարց 57 – Ասացիք, թե նյութական պատճառը նախասահմանված անձն է: Արդ՝ ինչո՞ւ նախասահմանված համարվեց նա:

Պատասխան – Կանխատեսված արդյունքներից, այսինքն՝ իր բարի գործերը չկատարելուց առաջ, Աստված, ի սկզբանե նախատես լինելով, սահմանեց, որ փառքի արժանի լինի: Ահա՛ այս խոսքիս վկայությունն է Քրիստոսի ասածը և կամ ասելիքն արդարների դասին՝ դատաստանի օրը. «Եկե՛ք Իմ Հոր օրհնյալներ, ժառանգեցե՛ք ձեզ համար աշխարհի սկզբից պատրաստված արքայությունը»: «Աշխարհի սկզբից» ասվածը հասկացիր որպես ի հավիտենից, քանզի ժամանակավոր ծանոթություն չկա Աստծո մտքի մեջ:

Այսպիսով՝ նախատեսված արդյունքի մեջ սահմանված լինելը հայտնելու համար ահա մի վկայություն նույն խոսքից. «Որովհետև քաղցած էի, և ինձ կերակրեցիք, ծարավ էի, և խմեցրիք, օտար էի, և ընդունեցիք, բանտում էի, և եկաք ինձ այցելության»: Ահա պատճառը, որ պատրաստված արքայությունը նախասահմանված է աշխարհի սկզբից: Ուրեմն՝ սրանց բարեգործ լինելը նախատեսված է աշխարհի սկզբից:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․