4 Նոյեմբեր, Բշ
Քրիստոնեական մեր Սուրբ հավատքը մեզ առաջնորդում է դեպի փրկություն, իսկ փրկության արժանանալու համար հարկ է, որ կատարենք այն հոգևոր պարտականությունները, որ մեզ պատգամել է Տեր Աստված: Քրիստոնեությունը՝ փրկագործ վարդապետությունից զատ նաև կյանք է և կամ գործ, արարք: Մեր Աստվածպաշտությունը պետք է արտահայտվի կյանքով և գործով: Յուրաքանչյուր ծես իր մեջ պարունակում է Աստվածաբանություն և ծեսի միջոցով է, որ հաղորդ ենք դառնում Աստվածային շնորհներին: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է ծեսի աստվածաբանությունը քրիստոնյայի կյանքում: