12 Հոկտեմբեր, Շբ
Երկինքն ու երկիրը և դրանցում եղած բոլոր արարածները, որոնց Աստված Իր ամենազոր և անսահման մեծ կարողությամբ ոչնչից գոյացրեց: Սակայն Աստծո կարողությունը ստեղծված արարածներով չի սահմանափակվում, այլ պարտավոր ենք դրանցից, ինչպես օվկիանոսի մեկ կաթիլ ջրից, մարդկային մտքի համար անհաս Աստվածային մեծ կարողությունը մտաբերել և հասկանալ: Որովհետև Աստված ամենակարող չէր համարվի, եթե ստեղծված արարածներից զատ որևէ բան ստեղծելու անկարող լիներ, մինչդեռ ոչ թե Աստված արարածներին Իր կարողության համեմատ ստեղծեց, այլ Իր բարձր կամքի համաձայն:
Ո՛վ մարդ, մի՛ հպարտացիր քո գիտելիքով, կարողությամբ, իշխանությամբ և հարստությամբ, այլ Աստծո մեծ կարողության շուրջ խորհելով՝ զարմացիր և ամաչիր և հպարտությունից հետ կանգնիր:
Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ 1902