Նոյը քանի՞ տարեկան հասակում մահացավ:

Ինը հարյուր հիսուն տարեկան (Ծննդ. Թ 29): Տե՛ս մարդկանց թշվառ վիճակը: Որովհետև յուրաքանչյուր ժողովուրդ, իր վիճակի համապատասխան երկիր գրավելու պայմանով, թեպետ այլ և այլ ազգություններ կազմելով աշխարհային բաների մեջ տեսակ-տեսակ ճարտար գյուտերի շնորհիվ փառքի և պատվի հասան, բայց հոգևոր ճանապարհում հետին աստիճանի ողորմելի և խեղճ մնացին: Քանի որ երկինքն ու երկիրը ստեղծող Արարչի փոխարեն անհամար կուռքեր ստեղծելով՝ որպես աստվածներ սկսեցին պաշտել դրանց: Հիրավի բոլոր արարածների Արարչի և աշխարհը կառավորող իմաստուն և գերագույն Էակի գոյությունը ակամա խոստովանում են, բայց թե ի՞նչ է Նրա հրամանը և ի՞նչ եղանակով է հարկավոր ծառայել Նրան, ահա այդ չգիտեն (Հռովմ. Ա 21):

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․