Ո՞վ էր Մելքիսեդեկ քահանան:

Թագավորական ցեղից էր և Սաղիմ կոչվող վայրի թագավորն էր. սա մի առաքինի, աստվածապաշտ և սուրբ մարդ լինելով «Մելքիսեդեկ» կոչվեց, որը «հավատարիմ թագավոր» է նշանակում, քանի որ «մելիք» թագավոր և «սեդեկ» հավատարիմ է թարգմանվում. քանի որ նրա բնակության վայրը Սաղիմ՝ «խաղաղություն» է նշանակում, նաև «խաղաղության թագավոր» էլ է կոչվում: Նա ինքը քահանա լինելով և Աբրահամին հաց և գինի նվիրելով՝ հոգևոր առումով պատարագի խորհուրդը կամ օրինակն է հայտնում:

Մանավանդ որ Ս. Գրքում նրա տոհմաբանությունը նշված չլինելով, ինչպես նաև նրա անունն ու քաղաքը, մատուցած նվերը և Աբրահամին օրհնելով նրանից տասանորդ վերցնելով՝ Քրիստոսի օրինակը եղավ: Որովհետև Քրիստոսը, խաղաղության և արդարության թագավոր լինելով, Երուսաղեմում մարդկությանը ազատեց գերությունից, և Սուրբ Պատարագը որպես հավիտենական կյանքի կերակուր պարգևեց. որի շնորհիվ վերանորոգված մարդը պարտական եղավ հավատալ և հնազանդվել Նրան, ինչպես նաև՝ իր ստացվածքից տասանորդ տալ, քանզի Քրիստոս Ինքն է ճշմարիտ քահանան, ըստ Մելքիսեդեկի կարգի (Եբր. 7:1):

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․