5 Հոկտեմբեր, Շբ
2 սովորեցէ՛ք, երկրի բոլո՛ր ծագերի թագաւորներ: 3 Ակա՛նջ դրէք դուք, որ բազմութիւններ ունէք ձեր ձեռքի տակ եւ հպարտանում էք, որ տիրում էք բազում ազգերի վրայ. 4 ձեզ այդ իշխանութիւնը Տիրոջ կողմից է տրուած, տէրութիւնը՝ Բարձրեալից. նա էլ հաշիւ է պահանջելու ձեր գործերի համար եւ քննելու է ձեր մտածումները: 5 Դուք նրա թագաւորութեան սպասաւորներն էք, բայց ուղիղ դատ չէք վարում, չէք պահում նրա օրէնքները եւ չէք հետեւում Աստծոյ կամքին, իսկ նա ահ ու տագնապով պիտի հասնի ձեզ վրայ, 6 քանի որ իշխանների համար անաչառ դատաստան է լինելու, մինչդեռ ռամիկի համար կայ ներման ողորմածութիւնը: 7 Հզօրներն աւելի խիստ են դատուելու, 8 որովհետեւ Տէրը ոչ ոքի յատկապէս իր աչքի տակ չի ունենում, չի խորշում ոչ մի մեծութիւնից, քանզի ինքն է ստեղծել թէ՛ մեծին եւ թէ՛ փոքրին եւ հաւասարապէս խնամք է տածում բոլորի նկատմամբ: 9 Բայց զօրաւորների նկատմամբ աւելի խիստ քննութիւն պիտի լինի: 10 Արդ, ձեզ են ուղղուած իմ խօսքերը, ո՛վ բռնակալներ, որպէսզի իմաստութիւն սովորէք եւ չսխալուէք: