30 Նոյեմբեր, Շբ
9 Ուրախացի՛ր խնդութեամբ, դո՛ւստրդ Սիոնի, կանչի՛ր ցնծութեամբ, դո՛ւստրդ Երուսաղէմի, ահա գալիս է քո Թագաւորը քեզ մօտ, քո արդար, փրկագործ ու խոնարհ Թագաւորը՝ հեծած էշի, էշի քուռակի վրայ: 10 Կառքերը պիտի ոչնչանան Եփրեմի երկրից, երիվարները՝ Երուսաղէմից, պատերազմողի աղեղը պիտի խորտակուի, եւ նա խաղաղութիւն պիտի բերի մարդկանց ու ազգերին, պիտի տիրի ջրերի վրայ՝ ծովից մինչեւ ծով եւ գետերից մինչեւ երկրի ծագերը: 11 «Իսկ դու արեամբ կնքուած ուխտի համար պիտի արձակես քո գերիներին իրենց անջուր գբից, 12 դուք պիտի ապրէք այդ ժողովրդի ապահով վայրերում, եւ ես քո պանդխտութեան մէկ օրուայ փոխարէն պիտի հատուցեմ քեզ կրկնակին: 13 Ես քեզ, ո՛վ Յուդայի երկիր, ինձ համար պիտի լարեմ ինչպէս աղեղ, պիտի լցնեմ նաեւ Եփրեմի երկիրը, իսկ քո որդիներին, ո՛վ Սիոն, ոտքի պիտի հանեմ Յունաստանի դէմ, պիտի յեսանեմ քեզ, ինչպէս ռազմիկի պողպատէ սուսեր»: 14 Տէրը վերակացու պիտի լինի նրանց վրայ, նրա նետը պիտի թռչի, ինչպէս փայլակ: Տէրը, Ամենակալ Տէրը փող պիտի փչի եւ բարկութեամբ ու սպառնալիքներով պիտի գնայ նրանց դէմ: 15 Ամենակալ Տէրը պիտի պաշտպանի նրանց, պիտի ոչնչացնեն նրանց, պիտի թաղեն նրանց պարսատիկի քարերի տակ, պիտի խմեն նրանց արիւնը, ինչպէս գինի, եւ դաշտերը, զոհասեղանների նման, պիտի լցուեն նրանցով: 16 Եւ այն օրը նրանց Տէր Աստուածը պիտի փրկի նրանց՝ իր ժողովրդին, ինչպէս ոչխարների, որովհետեւ նրանք սուրբ քարեր են՝ ընկած այդ երկրում,