28 Նոյեմբեր, Եշ
1 Պօղոսը՝ Աստծոյ կամքով Յիսուս Քրիստոսի առաքեալը լինելու կոչուածը, եւ Սոսթենէս եղբայրը՝ 2 Աստծոյ այդ եկեղեցուն, որ Կորնթոսում է, Քրիստոս Յիսուսին նուիրուածներիդ, սուրբ լինելու կոչուածներիդ, բոլորի հետ միասին, որոնք ամէն տեղ պաշտում են անունը մեր Տէր Յիսուս Քրիստոսի, որ նրանց եւ մեր Տէրն է, 3 շնո՜րհ ձեզ եւ խաղաղութիւն մեր Հայր Աստծուց եւ Տէր Յիսուս Քրիստոսից: 4 Ամէն ժամ գոհութիւն եմ յայտնում իմ Աստծուն ձեզ համար եւ Աստծոյ շնորհների համար, որ տրուած են ձեզ Քրիստոս Յիսուսով. 5 որովհետեւ ամէն բանի մէջ դուք նրանով հարստացաք՝ ամէն խօսքով եւ ամենայն գիտութեամբ, 6 ինչպէս որ Աստծոյ վկայութիւնն իսկ հաստատուեց ձեր մէջ: 7 Դուք պակաս չլինէք եւ ոչ մի շնորհից՝ սպասելով մեր Տէր Յիսուս Քրիստոսի յայտնութեանը. 8 նա, որ հաստատ կպահի ձեզ մինչեւ վախճանը, անարատ՝ մինչեւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի գալու օրը: 9 Հաւատարիմ է Աստուած, որից կանչուեցիք հաղորդակից լինելու նրա Որդուն՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսին: