28 Նոյեմբեր, Եշ
12 Ու Տէրը Յոբի կեանքի վերջին շրջանն աւելի օրհնեց, քան առաջին շրջանը. նրա հօտի մէջ կային տասնչորս հազար ոչխարներ, վեց հազար ուղտեր, հազար լուծ եզներ, հազար արածող մատակ էշեր: 13 Նա ունեցաւ եօթ տղայ եւ երեք աղջիկ: 14 Առաջին աղջկան Տիւ կոչեց, երկրորդին՝ Կասիա, իսկ երրորդին՝ Ամաղթեղջիւր: 15 Եւ երկնքի ներքոյ Յոբի դուստրերի պէս ու նրանցից աւելի գեղեցիկներ չգտնուեցին: Յոբն իր աղջիկներին ժառանգութեան բաժին տուեց նրանց եղբայրների հետ: 16 Յոբը այն հարուածներից յետոյ ապրեց հարիւր եօթանասուն տարի (նա ապրեց ընդամէնը երկու հարիւր քառասուն եւ ութ տարի): Յոբը տեսաւ իր զաւակներին, որդիների որդիներին՝ մինչեւ չորրորդ սերունդը: Ու վախճանուեց Յոբը զառամեալ հասակում՝ տարիների բեռան տակ կքած: Նաեւ գրուած է, որ նա էլ յարութիւն է առնելու նրանց հետ, ում Տէրը յարութիւն պիտի տայ: 17 Սա թարգմանուած է ասորերէն գրքից: Յոբը բնակւում էր Աւստայ երկրում՝ եդոմայեցիների ու արաբների սահմաններում: Առաջ նրա անունը Յոբաբ էր: Արաբ կին առնելով՝ որդի ունեցաւ, որի անունն էր Եննով: Նրա հայրը Զարեհն էր՝ Եսաւի որդու որդին: Նրա մայրը բոսորացի էր: Այնպէս որ նա, Աբրահամից սկսած, հինգերորդ սերունդն էր: