Գրքեր

Գաղատացիներ 4:19-5:1

19որդեակնե՛րս, դուք, որոնց համար վերստին երկունքի մէջ եմ, մինչեւ որ Քրիստոս կերպարանուի ձեր մէջ։ 20Կ՚ուզենայի այժմ լինել ձեզ մօտ եւ փոխել իմ խօսելու ձեւը, որովհետեւ տարակոյսի մէջ եմ ձեզ համար։ 21Ասացէ՛ք ինձ, դուք, որ ուզում էք լինել օրէնքի տակ, օրէնքը չէ՞ք կարդացել. 22որովհետեւ գրուած է, թէ՝ «Աբրահամը երկու որդի ունէր, մէկը՝ ծնուած աղախնից եւ մէկը՝ ազատ կնոջից»։ 23Բայց նա, որ աղախնից էր, մարմնական ծնունդ էր, իսկ նա, որ ազատ կնոջից էր, ծնուել էր խոստման համաձայն։ 24Սա այլաբանութիւն է, որովհետեւ սրանք երկու կտակարաններն են. մէկը՝ Սինա լեռից՝ ծնուած ծառայութեան համար. դա Հագարն է. 25քանզի Հագարը Սինա լեռն է Արաբիայում եւ համապատասխանում է ներկայ Երուսաղէմին, որ իր որդիներով հանդերձ ծառայ է։ 26Իսկ Վերին Երուսաղէմը, որը մեր բոլորի մայրն է, ազատ է. 27որովհետեւ գրուած է. 28Արդ, մենք, եղբայրնե՛ր, խոստման որդիներ ենք, Իսահակի նման։ 29Եւ ինչպէս այն ժամանակ նա, որ մարմնական ծնունդ էր, հալածում էր նրան, որ ըստ հոգու էր ծնուել, այդպէս է եւ այժմ։ 30Եւ ի՞նչ է ասում Գիրքը. «Հեռո՛ւ վանիր այդ աղախնուն եւ դրա որդուն, որպէսզի այդ աղախնի որդին ազատի որդուն ժառանգակից չլինի»։ 31Դրա համար, եղբայրնե՛ր, աղախնի որդիներ չենք, այլ՝ ազատի, այն ազատութեամբ, որով Քրիստոս մեզ ազատ դարձրեց։ 
5 Ուրեմն, պի՛նդ կացէք եւ վերստին ծառայութեան լծի տակ մի՛ մտէք։

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․