Գրքեր

Իմաստ. Սողոմոնի 10:9-20

9Իսկ իմաստութիւնն իրեն ծառայողներին փրկեց վշտերից։ 10Նա եղբօր բարկութիւնից փախածին առաջնորդեց դէպի ուղիղ շաւիղներ, ցոյց տուեց նրան Աստծու արքայութիւնը եւ սրբութիւնները ճանաչելու գիտութիւնը։ Յաջողութիւն եւ շահ տուեց նրան իր տքնութիւնների մէջեւ բազմացրեց նրա վաստակը։ 11Բռնացողների ագահութիւնից պաշտպանեց նրան,12աւելի հարստացրեց նրան եւ պահպանեց թշնամիներից։ Նրան զգուշացրեց դարանակալներիցեւ յաղթող դարձրեց բուռն պատերազմում, որպէսզի գիտենայ, թէ աստուածպաշտութիւնը զօրաւոր է ամէն բանից։ 13Իմաստութիւնը չլքեց վաճառուած արդարին, այլ մեղքերից փրկեց նրան, 14նրա հետ իջաւ փոսը եւ կապանքների մէջ չթողեց նրան, մինչեւ իսկ նրա ձեռքը թագաւորական գաւազան դրեց եւ նրան իշխանութիւն տուեց իրեն նեղողների վրայ, ցոյց տուեց, որ ստախօսներ էին իրեն բամբասողները, եւ յաւիտենական փառք տուեց նրան։ 15Իմաստութիւնը փրկեց սուրբ ժողովրդին եւ անարատ սերնդին՝իրեն նեղող ազգի ձեռքից։ 16Իմաստութիւնը մտաւ Տիրոջ ծառայի հոգու մէջ եւ հրաշագործութիւններով ու սքանչելիքներով դիմագրաւեց ահազդու թագաւորներին. 17սրբերին հատուցեց իրենց վաստակի վարձը, նրանց առաջնորդեց սքանչելի ճանապարհով, ցերեկը նրանց հովանի եղաւ, իսկ գիշերը՝ աստղալոյս։ 18Նրանց անցկացրեց Կարմիր ծովով եւ տարաւ նրանց առատ ջրերի միջով։ 19Ընկղմեց նրանց թշնամիներին, իսկ իրենց վերեւ հանեց անդնդի խորքերից։ 20Դրա համար էլ արդարները կողոպտեցին ամբարիշտներին եւ օրհնեցին, Տէ՛ր, քո սուրբ անունը. քո ձեռքը, որ մարտնչում էր իրենց համար, օրհնեցին միահամուռ։ 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․