19 Բայց գիտենք, որ, ինչ օրէնքն ասում է, ասում է նրանց, որ օրէնքի տակ են, որպէսզի ամէն բերան փակուի, եւ ամբողջ աշխարհը Աստծու դատապարտութեան տակ դրուի, 20 քանի որ ոչ մի մարդկային էակ օրէնքի գործերով չպիտի արդարացուի նրա առաջ, քանզի օրէնքի միջոցով է մեղքի ճանաչումը:
21 Բայց հիմա առանց օրէնքի էլ Աստծու արդարութիւնը յայտնուած է՝ օրէնքի եւ մարգարէների վկայութեամբ. 22 որովհետեւ Աստծու արդարութիւնը ի Յիսուս Քրիստոս եղած հաւատի միջոցով է բոլոր հաւատացողների համար. չկայ ոչ մի խտրութիւն. 23 որովհետեւ բոլորն էլ մեղք գործեցին եւ զրկուեցին Աստծու փառքից, 24 բայց նրա շնորհիւ ձրի արդարացան Քրիստոս Յիսուսի միջոցով եղած փրկութեամբ:25 Որովհետեւ Աստուած, նրա արեամբ, հաւատի միջոցով, որպէս քաւութիւն էր նախասահմանել՝ յապացոյց իր արդարութեան, ի թողութիւն աւելի առաջ, Աստծու համբերութեան ժամանակ գործուած մեղքերի, 26 յապացոյց իր արդարութեան ներկա՛յ ժամանակում, յապացոյց այն բանի, որ ինքն արդար է եւ կ՚արդարացնի նրան, ով Յիսուսին է հաւատում: 27 Իսկ արդ, ո՞ւր է մնում պարծենալը. ի չիք դարձաւ. ի՞նչ օրէնքով. գործերի՞ օրէնքով. ո՛չ, այլ հաւատի օրէնքով.28 որովհետեւ մենք ընդունում ենք, որ մարդը հաւատով է արդարանում առանց օրէնքի գործերի: 29 Աստուած միայն հրեաների՞նն է եւ հեթանոսներինը՝ ո՞չ. այո՛, հեթանոսներինն էլ է. 30 քանի որ մէ՛կ Աստուած կայ, որ արդարացնում է հաւատի միջոցով եղած թլփատութիւնը, ուրեմն եւ՝ անթլփատութիւնն էլ՝ նոյն հաւատով: 31 Արդ, այս հաւատով միթէ ի չի՞ք ենք դարձնում օրէնքը. քա՛ւ լիցի. ընդհակառակն, օրէնքն ենք հաստատում: