22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
12 Այսպէս է ասում Տէրը. «Ինչպէս հովիւը կկարողանայ առիւծի բերանից ազատել երկու սրունք կամ ականջի մի բլթակ, այնպէս պիտի փրկուեն իսրայէլացիները, որոնք ապրում են Սամարիայում նրանց ազգի դէմ դիմաց եւ դամասկացիների մէջ: 13 Քահանանե՛ր, լսեցէ՛ք եւ վկայութի՛ւն տուէք Յակոբի այդ տանը,– ասում է Ամենակալ Տէրը,– 14 քանի որ այն օրը, երբ Իսրայէլի ամբարշտութեան պատճառով պիտի պատժեմ նրան, վրէժ պիտի առնեմ նաեւ Բեթէլի զոհասեղանից, պիտի փշրուեն զոհասեղանի եղջիւրները եւ գետնին ընկնեն: 15 Ես պիտի խորտակեմ ընդարձակ ապարանքներն ու ամառանոցները, պիտի անհետանան փղոսկրեայ ապարանքները, եւ շատ ուրիշ ապարանքներ պիտի ընկնեն»,– ասում է Տէրը: