11/11/2020
Քրիստոնյայի ողջ կյանքը Աստծու փառքի համար զոհողությունների մի շղթա է, որում Աստծուն մատուցելիք մեծագույն զոհողությունը Քրիստոսի հետևորդի կամքն է, որ ամեն օր՝ առավել ևս փորձությունների և դժվարությունների մեջ, հարկ է Տիրոջը մատուցել հետևյալ աղոթքով՝ թող Քո կամքը լինի: Աստծուն մատուցված այս զոհողությամբ քրիստոնյան փորձության ժամանակ համբերություն և խաղաղություն է ձեռք բերում, երջանկության ժամանակ՝ իմաստություն և խոնարհություն: Այս
10/11/2020
Նոյեմբերի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի արտահերթ ժողով։ Ժողովը բացվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ԳՀԽ անդամների համատեղ աղոթքով՝ անցնող շաբաթներին Արցախում՝ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված քաջորդիների հոգիների հանգստության համար։ Ժողովի
10/11/2020
Սիրելի հավատավոր զավակներ, Արցախյան հակամարտության հանգուցալուծման առնչությամբ վերջին ժամերին մեր հայրենիքում տեղ գտնող զարգացումները, կայացված որոշումները փոթորկել են ամենքիս հոգին։ Մեր հայացքի առջև են անցնող ավելի քան երեք տասնամյակներին հանուն Արցախի անկախության պայքարած ու տքնած, իրենց կյանքն ընծայած մեր հայորդիները, վերջին 44 օրերի ընթացքում նահատակությամբ իրենց կյանքը փառավորած սիրելիները, պատերազմի տառապանքը հաղթահարող
09/11/2020
- Հա՛յր, երբեմն, երբ տեսնում եմ, թե մարդիկ ինչպես են տառապում, չեմ կարողանում ինձ համար աղոթել: - Ինքներս մեզ համար աղոթելիս միայն մեզ համար չէ, որ աղոթում ենք. մեզ համար աղոթքն անհրաժեշտ է որպես նախապատրաստություն՝ Աստծու առջև պատշաճ հանդերձանքով ներկայանալու համար: Այլոց ցավը տեսնել ու համար անհրաժեշտ է, որպեսզի մարդն ինքը որոշակի առումով լավ վիճակում լինի: Եվ երբ ինքդ քեզ համար աղոթում ես սեփական մեղավորության խորունկ գիտակցությամբ,
07/11/2020
Հայ եկեղեցին, բացի Տերունի տոներից և Սրբոց օրերից, տարին մեկ անգամ հիշատակում է նաև հրեշտակներին: Ըստ մեր տոնացույցի՝ նրանց հիշատակությունը կատարվում է Խաչի ութերորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը հետևյալ անվամբ՝ «Սրբոց հրեշտակապետացն՝ Գաբրիէլի եւ Միքայէլի եւ ամենայն երկնային զօրացն»: Հրեշտակ բառը (եբրայերեն «Մալախ», հունարեն «Անկելոս») նշանակում է պատգամաբեր: «Հրեշտակ» բառը շուրջ 500 անգամ գործածված է Աստվածաշնչում:
06/11/2020
«Պետրոսը բացեց բերանն ու ասաց… «Դուք ինքներդ գիտեք այդ խոսքը, որը տարածվեց Գալիլիայից սկսած ամբողջ Հրեաստանով մեկ. Հիսուսին, որ Նազարեթից էր. Աստված Նրան օծեց Սուրբ Հոգով և զորությամբ, և որը շրջեց՝ բարիք անելով ու սատանայից բռնված բոլորին բժշկելով, որովհետև Աստված Նրա հետ էր»» (Գործք Ժ 34, 37, 38): Ի՜նչ գեղեցիկ տեսարան են մեր առջև բացում Գործք Առաքելոցի ԺԲ գլխի 3-17 համարները: Այնտեղ նկարագրվում է Պետրոսի՝ բանտից հրաշքով ազատվելն
05/11/2020
Աշխարհի Արարիչը մշտական հոգածություն է ցուցաբերում ողջ աշխարհի և Իր արարածների հանդեպ: Թեև որոշ մարդկանց պատկերացմամբ Աստված հեռավոր մի վայրում է՝ երկնքում, և չի հետաքրքրվում Իր արարածներով, բայց այս մտածումը մեծագույն մոլորություն է, քանի որ Աստված ամենուր է և մարդկային հոգին Նրա համար մեծագույն արժեք է: Եկեղեցու հայրերն ասել են, որ Աստծու մոտ չկան մոռացված մարդիկ, աստվածային նախախնամությունը տեսնում է բոլորին: Աշխարհը նախախնամում
04/11/2020
Ե՛վ քեզ գրելով, և՛ լուռ լինելով՝ մենք մեր սրտում քո բարեզարդության հիշատակը հաստատուն ենք պահում և աղոթում Տիրոջը, որպեսզի Նա քեզ բարի ընթացքով կենցաղավարելու շնորհն անի, քանի որ դու իսկ ես ընտրել այդ ճանապարհը, որը, ճշմարտաբար ասած, փոքր քայլ չէ, այլ բարի լուր, որի մասին արժե խոսել: Ավետարանում նկարագրված կենցաղավարությունն, առհասարակ, ամենքի համար է, սակայն մինչև իսկ ամենափոքր հարցերում Աստծու խոսքի պահպանությունն ու գրվածներից մի փոքր