3 Հոկտեմբեր, Եշ
26/08/2019
Ալելուիա: Պողոսն ասում է. «Գալիք բարիքների ստվերն էր օրենքը» (Եբր. 10:1), նույնպես և այս սաղմոսը հրեաների դարձն է Բաբելոնից, և մեր ազատությունը Քրիստոսով ցույց է տալիս՝ ասելով. 1. Խոստովան եղերուք Տեառն՝ զի քաղցր է, զի յաւիտեան է ողորմութիւն նորա: Գոհությո՛ւն մատուցեք Տիրոջը, քանզի քաղցր է նա, քանզի հավերժ է ողորմությունը նրա: Խոստովանություն կա, որ Աստծու դավանություն է, և կա, որ սեփական անձը մերկացնելն ու պարտությունը խոստովանելն
25/08/2019
Օգոստոսի 25-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, հյուրընկալել էր Երուսաղեմի միաբան Գևորգ աբեղա Հայրապետյանին: Հանդիպումը սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Հոգեշնորհ Հայր Սուրբը երիտասարդների հետ զրուցեց «Ի՞նչ է քրիստոնեական կյանքը» թեմայի շուրջ, և զրույցն սկսեց «Ի՞նչ
25/08/2019
Դարեր ի վեր Հայոց աշխարհում ինչպես եկեղեցական, այնպես էլ արքունի և ազնվական գործիչները եկեղեցու լույսով են կրթվել՝ ազգի սյուները դառնալով: Ս. Գրիգոր Լուսավորչի ողջ տոհմը, Մամիկոնյան և այլ նախարարական տներ այդ ամենի վառ օրինակն են հանդիսանում: Հայոց պատմության էջերը վկայում են, որ Հայոց եկեղեցին հավասարապես կրթել է թե՛ իշխանին և թե՛ գեղջուկին՝ հանդիսանալով հայի ազգային ինքնության, բարոյական կյանքի ու ապագայի պահպանողը: Փիլիսոփայական
24/08/2019
«Դիվահարների բժշկումը» տեսարանի պատկերագրական նմուշներ է ներկայացված Մատենադարանի № 7651 ձեռագրում: Մատթեոսի ավետարանում (8:28-34) խոսվում է երկու, Մարկոսի (5:1-20) և Ղուկասի (8:26-39) ավետարաններում՝ մեկական գերգեսացի դիվահարների մասին, որոնք բնակվում էին գերեզմանների մոտ: № 7651 ձեռագրում բացակայում են Մարկոսի և Ղուկասի մոտ հիշատակված շղթաները և ոտնակապերը, որ դիվահարը մոլեգնած խորտակում է: Փոքր ֆրիզաձև մանրանկարների հեղինակը դիվահարներին
23/08/2019
Երջանկության համար Անտիկ աշխարհում տաղանդ բառը դրամի միավոր էր, իսկ այժմ այդ բառի իմաստի տակ շատեր հասկանում են կարողությունը հայտնի դառնալու, և, իհարկե, դրանով նաև դրամ վաստակելու: Սուրբ Հռիփսիմեն մերժեց հարստությունը, փողը, շքեղությունը, հասարակության մեջ ազդեցիկ դիրքը: Նույն բանն արեց Սուրբ Սանդուխտ կույսը: Նա թագավորի դուստր էր, ուներ մեծ հարստություն, իշխանություն, սակայն այս ամենից հրաժարվեց: Իսկ հիմա համեմատենք այս սրբուհիներին
22/08/2019
- Հա՛յր, ես ամուր հավատ չունեմ և ինձ տկար եմ զգում: - Գիտե՞ս ինչ արա: Փարվի՛ր Աստծուն ինչպես երեխան է հոր վզին փաթաթվում, գրկի՛ր Նրան և բաց մի՛ թող, որպեսզի Նա չկարողանա քեզ Իրենից հեռացնել: Այնժամ հուսալիություն և զորություն կզգաս: - Ես Աստծուն ապավինելու կարիքը զգում եմ, հա՛յր, սակայն դժվարանում եմ անել: - Ձեռքերդ վե՛ր պարզիր, այդպիսով դրանք աստիճանաբար կաճեն և կբռնվես Աստծուց: - Երբ քիչ ժամանակ ունեմ և շտապողաբար եմ աղոթում, արդյո՞ք
21/08/2019
Ուստի՞ պատերազմունք ի ձեզ, և ուստի՞ կռիւք. ո՞չ ապաքէն յայդպիսի ցանկութեանց ձերոց, որ զօրացեալ են յանդամս ձեր: Այդ որտեղի՞ց պատերազմներ և որտեղի՞ց կռիվներ ձեր մեջ. չէ՞ որ ձեր այն ցանկություններից, որոնք կռիվ են մղում ձեր անդամների մեջ: Կարծում եմ այստեղ նորից մեր միտքը կենտրոնացնում է այն բանի վրա, որ մենք՝ մարդիկս երկու մասից ենք բաղկացած՝ հոգուց և մարմնից, և երկակի է նաև մեր հանդեպ մղվող պատերազմն ու կռիվը, այն կարող է լինել ներքին և արտաքին:
20/08/2019
Սերը Աստծո և մերձավորի նկատմամբ քրիստոնեական բարոյականության սկիզբն է: Սիրո պատվիրանն իր մեջ խտացնում է բոլոր պատվիրանները, առանց անձնազոհ սիրո չի կարող լինել իրական քրիստոնեական կյանք: «Սերը քրիստոնեական կյանքի հիմքն է» (Ս. Մակար Մեծ): Աստծո նկատմամբ սերն անհնար է առանց մերձավորի հանդեպ սիրո: Սիրո միջոցով քրիստոնյան հասնում է Աստծու հետ հաղորդակցության, որովհետև «Աստված սեր է: Ով մնում է սիրո մեջ, նա միացած է մնում Աստծուն, և Աստված