12/01/2026
«Եթե այս աշխարհին պատկանած լինեիք, աշխարհը սիրած կլիներ ձեզ, որպես իրենից եղող մեկին: Բայց աշխարհը ձեզ ատում է, որովհետև Ես ձեզ զատեցի այս աշխարհից, և դուք այլևս այս աշխարհին չեք պատկանում» (Հովհաննես 15:19): Քրիստոնեության տարածման սկզբնաշրջանում քրիստոնյաներին հալածում և սպանում էին՝ Քրիստոսի հետևորդը լինելու պատճառով: Քրիստոնյաների դեմ հալածանքը ձգվել է ավելի քան երեք դար: Բազմաթիվ էին նրանք, ովքեր հանձն էին առնում չարչարվել
10/01/2026
Ամբողջ օր մը անցնելէդ յետոյ, կը դժուարանա՞ս գտնել պատճառ մը որուն համար արժէ շնորհակալ ըլլալ Աստուծոյ։ Անպատճառ որ պատճառներ կան։ Քրիստոս որ թելադրեց գաղտնի ընել ողորմութիւնը (Մտ 6.4), ի՛նք նաեւ, ի՛ր կարգին գաղտնի կ՚ընէ շատ մը ողորմութիւններ, որ ընդհանրապէս մեր ուշադրութենէն կը վրիպին։ Եկո՛ւր յիշենք իր ըրած «գաղտնի» ողորմութիւններէն մէկ քանին, եւ գոհութիւն յայտնենք իրեն անոնց համար։ Գիտե ՞ս արդեօք օրական քանի՛ անգամ Չարին կողմէ
09/01/2026
Տիրոջ խաչելությամբ Խաչից կյանք հորդեց, և մարդը հնարավորություն ստացավ նոր արարած լինելու. «Որևէ մեկը, որ միացած է Քրիստոսին, նոր արարած է. նա այլևս այն չէ, ինչ որ նախապես էր, որովհետև նա ամբողջությամբ նորոգվեց» (Բ Կորնթացիներ 5:17): Քրիստոսի խաչելությամբ Խաչը դադարեց պատժի խորհրդանշան լինելուց և դարձավ հաղթանակի նշան: Խաչակնքումը չի համարվում միայն կրոնական աստվածպաշտության մի մաս, քրիստոնյաներիս համար Խաչը Աստծո զորությունն է. «Խաչի
08/01/2026
Աղօթելը լոկ խնդրանքներու շարք մը ներկայացնելը չէ։ Աղօթելը մեր ունեցած կարիքներուն, հարցերուն եւ դժուարութիւններուն համար աղաչանք մատուցանելը չէ միայն։ Աղօթելը պատահականութեան կամ «եթէ ժամանակ ունենամ»-ի արդիւնքը պէտք չէ ըլլայ։ Աստուած կը սպասէ որ Քրիստոս Յիսուսի միացած մարդիկ անդադար աղօթեն եւ ամէն բանի համար շնորհակալ ըլլան (Ա.Թս 5.17-18)։ Աստուծոյ շնորհակալութիւն յայտնելը կախեալ պէտք չէ ըլլայ մեզ շրջապատող պայմաններէն եւ պարագաներէն։
07/01/2026
Ըստ եկեղեցական տոնացույցի՝ հինգ տաղավար տոների հաջորդ օրը կոչվում է մեռելոց: Ննջեցյալների հոգու հանգստության և խաղաղության համար եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ: Այդ օրը նվիրված է ճշմարիտ ու սուրբ հավատով ի Քրիստոս ննջածների հիշատակին, մարդիկ վերհիշում են նրանց հիշատակը, ողորմություն տալիս կարոտյալներին: Հին Կտակարանում Մակաբայեցիներ երկրորդ գրքում Հուդա Մակաբայեցին, պատերազմում ընկածների
05/01/2026
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին հինգ տաղավար տոներից երկուսի՝ Սուրբ Ծնունդի և Սուրբ Զատկի նախորդ օրերը կոչում է ճրագալույց: «Ճրագալույց» անունը ծագել է «ճրագ լուցանել» արտահայտությունից, որ նշանակում է ճրագ վառել, մոմ վառել: Հայ եկեղեցին տարվա մեջ երկու անգամ է երեկոյան Սուրբ Պատարագ մատուցում՝ Սուրբ Ծննդյան և Սուրբ Զատկի ճրագալույցներին: Ըստ Գրիգոր Տաթևացու՝ Սուրբ Պատարագ է մատուցվում երկու անգամ՝ հունվարի 5-ի երեկոյան՝
03/01/2026
Սուրբծննդյան ճրագալույցն էր: Բոլորը եկեղեցի էին գնացել, բացի տատիկից ու ինձնից: Մենք չկարողացանք բոլորի հետ գնալ, քանի որ տատիկս չափազանց ծեր էր, իսկ ես՝ չափազանց փոքր: Երկուսս էլ տխրել էինք, որ չէինք լսելու սուրբծննդյան շարականներն ու չէինք տեսնելու ճրագալույցի կրակները: Բայց տատիկս ինձ իր կողքին նստեցրեց ու ասաց, որ մի հրաշալի ճամփորդության պատրաստվեմ այն իրադարձությունների միջով, որ ինքը կպատմի. «Խոր գիշեր էր: Մի մարդ դուրս էր եկել
02/01/2026
Ծննդյան սուրբ և լուսավոր գիշեր էր, հրաշալիքների գիշեր: Փայլում էին աստղերը: Ամեն ինչ արտասովոր էր: Արտասովոր էր Բեթղեհեմի երկնակամարում փայլող աստղը: Այն ոչ միայն գիշերն էր երևում, այլ նաև՝ ցերեկը և կապված չէր երկնակամարին այնպես, ինչպես սովորական աստղերը: Այն իր ընթացքով՝ բարձրանալով ու խոնարհվելով վկայում էր այդ մասին: Հայտնված աստղը մեծ էր ու փառավոր՝ իր լույսով, երևելի՝ ծագմամբ, ու հրաշալի՝ տեսքով, զարհուրելի՝ բոցով, ու բորբոքելի՝ հրով,