10 Ապրիլ, Ուր, Սուրբ Զատկի Զ օր
24/03/2023
Երբ ասում ենք «սեր», նկատի ունենք ոչ թե որպես արժանիք ձեռք բերված առաքինությունները, այլ մաքուր սիրտը, որը սիրում է Քրիստոսին ու մարդկանց։ Ահա թե որն է նպատակակետը։ Ամեն ինչ ուղղենք դրան։ Օրինակ՝ տեսնում ենք մանկանը գրկած մորը, թե ինչպես է նրա հոգին սիրում ու փարվում նրան։ Տեսնում ենք, թե ինչպես է շողում նրա դեմքը, երբ նրա գրկում է այդ հրեշտակը։ Այդ ամենը տպավորություն է գործում Աստծու մարդու վրա, նա նկատում է դա ու սրտի պոռթկումով
23/03/2023
Հետամտի՛ր Աստծու խոսքն ընթերցել, հորդորել և ուսուցանել հավատացյալներին: Զանց մի՛ առ այն շնորհը, որ քո մեջ է, որ տրվեց քեզ մարգարեությամբ, երեցների ձեռնադրումով: Այդ բանի վրա մտածի՛ր և հարատևի՛ր դրանում, որպեսզի քո առաջադիմությունը հայտնի լինի բոլորին: Զգո՛ւյշ եղիր քո նկատմամբ և քո ուսուցման նկատմամբ և հարատևի՛ր
22/03/2023
«Մխիթարեցե՛ք, մխիթարեցե՛ք Իմ ժողովրդին,- ասում է Աստված,- դուք՝ քահանաներդ, Երուսաղեմի սրտո՛վ խոսեցեք և մխիթարեցե՛ք նրան, որովհետև նա լի է տառապանքով։ Թող նրա մեղքերին թողություն լինի, քանզի իր մեղքերի համար նա Տիրոջ կողմից կրկնակի հատուցում ստացավ» (Ես. 40.1-2): Աստված Իր ժողովրդին հոգևորապես մխիթարելու և սփոփելու կոչումը հանձնում է Իր Եկեղեցու պաշտոնյաներին՝ քահանաներին, այսինքն՝ քահանայական նվիրապետության բոլոր ներկայացուցիչներին՝
21/03/2023
Խորը ցավով ենք արձանագրում, որ արդեն 100-րդ օրն է, ինչ Ադրբեջանի իշխանությունները, հայատյաց քաղաքականության սաստկացող դրսևորումներով, արգելափակված են պահում Արցախը Հայաստանի հետ կապող Բերձորի (Լաչինի) միջանցքը: Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հայ բնակչության նկատմամբ պարբերաբար իրականացվող ֆիզիկական ու հոգեբանական ճնշումները, բռնություններն ու ահաբեկչական գործողությունները առավել խորացնում են հումանիտար աղետալի իրավիճակը:
20/03/2023
Մարտի 19-ին՝ Մեծ պահքի հինգերորդ կիրակի օրը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր արանց» միությունը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ մեկնեց ուխտագնացության: Ուխտավորները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում միասնական աղոթքի կանգնեցին հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, ապա Տեր Հոր օրհնությունն ստանալուց հետո շարժվեցին դեպի Գոշավանք: Միջնադարյան
18/03/2023
- Հա՛յր, երբ ես միանձնուհի դարձա, հարազատներս ինձ հետ անարդարացիորեն վարվեցին: Այժմ կարո՞ղ եմ նրանցից պահանջել այն, ինչն ըստ օրենքի ինձ է պատկանում: - Ո՛չ, դա ճիշտ չէ: - Այո, բայց ես վախենում եմ, որ իրենց գործած անարդարության դիմաց որևէ դժբախտություն կպատահի նրանց: -Մի տես է՜, որքա՜ն բարեպաշտություն կա քո մեջ: Եթե ես քո փոխարեն լինեի, ապա այսպես կասեի նրանց. «Ինձ համար ոչինչ չեմ խնդրում: Սակայն կուզեի, որ ժառանգության ինձ պատկանող
17/03/2023
Անարդար մարդը և ցանկացած մեկը նույնպես, որ ինչ-որ բանում մեղավոր է մեկի առջև ու ներողություն չի խնդրել, տանջվում է սեփական խղճի խայթից և այն մարդու վրդովմունքից, որին նեղացրել է: Քանի որ եթե այն մարդը, որի հետ անարդարացիորեն են վարվել, չների իրեն նեղացնողին ու սկսի գանգատվել նրանից, վերջինս մեծ տառապանք կզգա ու կտանջվի: Նա չի կարողանա քնել, իրեն այնպես կզգա, ասես փոթորկաբեր ալիքներն իրեն դես ու դեն են շպրտում: Ապշելու բան է,
16/03/2023
Ինչ որ ձեզ եմ ասում, ամենքին եմ ասում (Մարկ. ԺԳ 37)։ Ո՞ր խոսքերն են մեզ համար ավելի թանկ, քան մեր Փրկչի խոսքերը: Եվ եթե ոչ այդ, ապա ո՞ր խոսքերով կարելի է լավագույնս սրբագործել մեր միտքն ու հիշողությունը: Սուրբ Պախոմիոսն իր վանականներից պահանջում էր անգիր իմանալ Սաղմոսարանն ու Ավետարանները կամ էլ բովանդակ Նոր Կտակարանը: