Սուրբ Գրքի մեկնությունը

Հե­տամ­տի՛ր­ Աստ­ծու խոսքն ըն­թեր­ցել, հոր­դո­րել և ու­սու­ցա­նել հա­վա­տաց­յալ­նե­րին: Զանց մի՛ առ այն շնոր­հը, որ քո մեջ է, որ տրվեց քեզ մար­գա­րեությամբ, ե­րեց­նե­րի ձեռ­նադ­րու­մով: Այդ բա­նի վրա մտա­ծի՛ր և հա­րատևի՛ր դ­րա­նում, որ­պես­զի քո ա­ռա­ջա­դի­մությու­նը հայտ­նի լի­նի բո­լո­րին: Զգո՛ւյշ­ ե­ղիր քո նկատ­մամբ և քո ու­սուց­ման նկատ­մամբ և հա­րատևի՛ր դ­րա­նում: Ե­թե այդ բանն ա­նես, կփրկես և՛ քեզ, և՛ նրանց, որ լսում են քեզ (Ա Տիմ. Դ 13-16)։

Հա­յաս­տան­յայց Ա­ռա­քե­լա­կան Սուրբ Ե­կե­ղե­ցին, խրա­խու­սե­լով ու պա­հան­ջե­լով իր զա­վակ­նե­րից ըն­թեր­ցել և սեր­տել Սուրբ Գիր­քը, Փի­լիպ­պոս ա­ռաք­յա­լի օ­րի­նա­կով հարց­նում է. «Հաս­կա­նո՞ւմ ես արդ­յոք, ինչ որ ըն­թեր­ցում ես» (Գործք Ը 31):

Մեր մե­ղա­վոր միտքն ան­զոր է ա­ռանց ա­ռաջ­նոր­դության ընդգր­կել Աստ­ծու խոս­քում պար­փակ­ված ա­ն-ընդգր­կե­լի աստ­վա­ծա­յին ի­մաս­տությու­նը. «Այս պատ­ճա­ռով,- գրում է ս. Գրի­գոր Լու­սա­վո­րի­չը,- Աստ­ված տվեց մար­գա­րե­ներ, ա­ռաք­յալ­ներ, հայ­րա­պետ­ներ ու վար­դա­պետ­ներ` որ­պես ու­սու­ցիչ­ներ, որ­պես­զի տեղ­յակ և հմուտ դարձ­նեն մեզ Աստ­ծու բա­րի կամ­քին»:

Հետևա­բար նրանք, ով­քեր ու­զում են ուղ­ղա­փա­ռո­րեն ըն­կա­լել Ս. Գիր­քը, քննել նրա խո­րին խոր­հուրդ­նե­րը, պետք է դի­մեն Ե­կե­ղե­ցու սրբա­զան ա­վան­դությա­նը` հայ­րե­րի ու վար­դա­պետ­նե­րի մեկ­նո­ղա­կան գրա­կա­նությա­նը, քան­զի Ե­կե­ղե­ցին է Սուրբ Գրքի միակ պա­հա­պանն ու մեկ­նի­չը. «Միայն Ե­կե­ղե­ցում է պահ­վում,- գրում է ս. Կղե­մես Ա­ղեք­սանդ­րա­ցին,- ճշմա­րիտ գի­տությու­նը. ով մեկ­նում է Ս. Գիր­քը հա­կա­ռակ ե­կե­ղե­ցա­կան ա­վան­դության, նա կորց­րել է ճշմար­տության չա­փա­նի­շը»: Իսկ ս. Ի­լա­րին գրում է. «Ե­թե մե­կը Ե­կե­ղե­ցում չէ, անհ­նար է, որ նա հաս­կա­նա Աստ­ծու խոս­քը»:

Եվ ինչ­պես որ մայ­րերն են նախ­քան ի­րենց մա­նուկ­նե­րին կե­րակ­րե­լը կակ­ղեց­նում կոշտ կե­րա­կուր­նե­րը, այն­պես էլ «Ե­կե­ղե­ցու վար­դա­պետ­ներն ա­ռա­քե­լա­կան և մար­գա­րեա­կան խո­րին ու ծա­ծուկ խոս­քե­րը նախ ի­րենք են ո­րո­ճում և ա­պա, դյու­րըմբռ­նե­լի դարձ­նե­լով, կե­րակ­րում են հա­վա­տաց­յալ­նե­րին, այ­սինքն` ի­մաստ­նաց­նե­լով տգետ­նե­րին` խորհր­դազ­գաց են դարձ­նում աստ­վա­ծա­յին օ­րենք­նե­րի ուս­մա­նը»,- գրում է Սար­գիս Շնոր­հա­լին:

Իսկ հպար­տությամբ սե­փա­կան մտա­վոր ու հոգևոր կա­րո­ղություն­նե­րին ա­պա­վի­նե­լը և ինք­նա­հաճ քննությունն ու եզ­րա­հան­գում­նե­րը հղի են բա­զում վտանգ­նե­րով. «Ինչ­քա՜ն ­մո­լոր­վե­ցին վար­քով և վար­դա­պե­տությամբ, երբ կու­րա­բար հետևե­ցին Ս. Գրքի այս կամ այն պատ­գա­մին և ա­կանջ չդրե­ցին նախ­նի­նե­րի կող­մից մեկն­ված ու բա­ցատր­ված պատ­գամ­նե­րին... Շատ հե­րե­տի­կո­սություն­ներ այս­պես են ծա­գել` նկա­տե­լով միայն ճշմար­տության մի մա­սը» (Մեկն. չո­րից Ա­ւե­տա­րա­նաց):

Մով­սեսն ըն­դու­նեց Տաս­նա­բան­յա օ­րեն­քը Հո­գուց... և նրան վկա մար­գա­րե­նե­րը գրե­ցին` դյու­րաց­նե­լով այն: Նույն Հո­գով և ա­ռաք­յալ­նե­րը գրե­ցին և ա­ռա­վել հայտ­նա­պես ճա­նա­չեց­րին: Նույն Հո­գով նույն բա­նը վար­դա­պետ­նե­րը թարգ­մա­նե­ցին և մե­կը մյու­սից դյու­րըմբռ­նե­լի դարձ­րին (Հով­հան­նես Ման­դա­կու­նի):

Ո՛չ ­խիստ խո­րությամբ թաքց­նել ա­նի­մա­նա­լի բա­նե­րը, ո՛չ­ էլ չա­փա­զանց պար­զա­բա­նությամբ Աստ­ծու խոր­հուրդ­նե­րը դյու­րա­լուր դարձ­նել, այլ մի­ջակ ուս­մամբ տալ Գրոց ի­մա­ցությու­նը, որ­պես­զի ո՛չ դ­յու­րըն­կա­լությամբ ար­հա­մարհ­վի, ինչ­պես դյու­րագ­յուտ ի­րը, և ո՛չ­ էլ ու­սա­նել կա­մե­ցող­ներն ա­նի­մա­ցության պատ­ճա­ռով կորց­նեն ճա­նա­չե­լու հույ­սը, այլ սա­կավ ջան­քով ժո­ղո­վեն Սուրբ Գրոց խոս­քե­րը սրտի հի­շա­տա­կա­րա­նում (ս. Գրի­գոր Նա­րե­կա­ցի):

Մեր մեջ խո­սող­նե­րը շատ են, կար­դա­ցող­նե­րը` քիչ: Սա­կայն ոչ ոք չպետք է իր հա­ճույ­քի հա­մար ա­ղա­վա­ղի Աստ­ծու խոս­քը: Ա­վե­լի լավ է խոս­տո­վա­նել սե­փա­կան ան­զո­րությու­նը` չսքո­ղե­լով Աստ­ծու ճշմար­տությու­նը, որ­պես­զի պատ­վի­րա­նա­զան­ցությու­նից բա­ցի չմե­ղան­չենք նաև Աստ­ծու խոս­քի խե­ղաթյուր­մամբ` սխալ մեկ­նա­բա­նությամբ (ս. Մաք­սիմ Խոս­տո­վա­նող):

Ով Ա­վե­տա­րանն ու բո­վան­դակ Աստ­վա­ծա­շուն­չը մեկ­նում է կա­մա­յա­կա­նո­րեն, նա դրա­նով իսկ մեր­ժում է սուրբ հայ­րե­րի` Սուրբ Հո­գով մեկ­նությու­նը: Ով մեր­ժում է Սուրբ Գրքի մեկ­նությու­նը Սուրբ Հո­գով, նա, ան­կաս­կած, մեր­ժում է նաև Ս. Գիր­քը: Եվ Աստ­ծու խոս­քը` փրկության խոս­քը, հան­դուգն մեկ­նիչ­նե­րի հա­մար դառ­նում է մահ­վան հուր և երկ­սայ­րի սուր, ո­րով այդ­պի­սիք ի­րենց սրա­խող­խող են ա­նում հա­վի­տե­նա­կան կորստ­յան հա­մար (Բ ­Պետ. Գ 16, Բ Կորնթ. Բ 15-16): Սրա­նով ի­րենց հա­վի­տե­նա­պես սպա­նե­ցին Ա­րիո­սը, Նես­տո­րը, Եվ­տի­քե­սը և մյուս հե­րե­տի­կոս­նե­րը, ո­րոնք Ս. Գրքի ի­րենց ինք­նա­հաճ և հան­դուգն մեկ­նությամբ աստ­վա­ծա­նարգ դար­ձան:

«Ես ու՞մ եմ նա­յե­լու, ե­թե ոչ` հե­զե­րին ու խո­նարհ­նե­րին և նրանց, ով­քեր դո­ղում են Իմ խոս­քից» (Ե­սա­յի ԿԶ 2),- ա­սում է Տե­րը: Այդ­պի­սի՛ն­ ե­ղիր Ա­վե­տա­րա­նի և նրա­նում ներ­կա Տի­րոջ հան­դեպ (ս. Իգ­նա­տի Բրյան­չա­նի­նով):

 

Գրիգոր Դարբինյան

«Ինչպես կարդալ Աստվածաշունչը» գրքից

 

23.03.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․