31/08/2025
Քրիստոնյայի ողջ կյանքը Տիրոջ հետևյալ խոսքի արձագանքն է՝ հետևիր Ինձ (Մատթ. 9:9): Տիրոջը հետևող քրիստոնյան հարատև աղոթքի՝ Տիրոջ հետ հաղորդակցության մեջ է, ինչը շատ հաճախ դրսևորվում է ուխտագնացություններով և միասնական աղոթքներով: Օգոստոսի 30-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը ուխտի մեկնեց Գուգարաց թեմի սրբավայրեր: Ճանապարհին ուխտավորներն ունկնդրեցին սբ. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» հոգենորոգ աղոթքները, որ բժշկություն,
30/08/2025
«Խաղաղութիւն կը թողում ձեզի. Իմ խաղաղութիւնս է որ կու տամ ձեզի, որ այս աշխարհի տուած խաղաղութենէն տարբեր է։ Մի՛ խռովիք ու մի՛ վախնաք» (Յհ 14.27)։ Այսօր երբ կը դիտենք աշխարհը, կը տեսնենք որ ատիկա դարձած է մտահոգիչ։ Ամէն կողմ պատերազմ եւ ամէն երկրի մէջ իրարանցում կայ։ Գրեթէ ամէն մարդու մօտ կը գտնենք մտահոգութեան, դժգոհութեան եւ զրպարտութեան ալիքներ։ Անորոշութիւնը որոշապէս հանդէս կու գայ ամէն տեղ։ Մարդիկ ո՛չ միայն դարձած են անհանդուրժող
29/08/2025
Խաղաղություն և պատերազմ բառերը հակիմաստ՝ հակառակ իմաստ ունեցող տերմիններ են: Խաղաղություն բառը, ըստ Մալխասյանցի Հայերեն բացատրական բառարանի, նշանակում է՝ 1. ձայների՝ աղմուկի բացակայություն, լռություն, 2. շարժման դադարում, հանդարտում, 3. խռովության բացակայություն՝ դադարում, 4. հոգու անդորրություն, հանգստություն, 5. հաշտ դրություն, բացակայություն պատերազմների: Իսկ պատերազմ բառը այդ նույն բառարանում նշանակում է՝ 1. զինված ուժերով
28/08/2025
«Ան որ ձեռքը մաճին կը դնէ եւ ետ կը նայի, յարմար չէ Աստուծոյ թագաւորութեան» (Ղկ 9.62)։ Սա յայտարարութեամբ, Քրիստոս կո՛չ կուղղէ քրիստոնեայ մարդուն որ կորոշէ Աստուծոյ թագաւորութեան անդամագրուիլ, տէ՛ր կանգնելու իր առած որոշումին։ Ան որ ամուր կերպով կառչած կը մնայ Աստուծոյ թագաւորութեան հասնելու իր առած որոշումին, ա՛ն միայն արժանի պիտի ըլլայ ժառանգելու երկինքի արքայութիւնը։ Հարկաւ առնուած որոշումին ամրօրէն կապուած մնալը զուտ մարդկային
27/08/2025
Քրիստոնյայի ողջ կյանքը Տիրոջը փառաբանելու շարունակական մի շղթա է: Տիրոջը հետևող յուրաքանչյուր անձ ուշադիր լինելու պարագայում կնկատի Տիրոջը փառաբանելու բազմաթիվ պատճառներ՝ այն մի շարք բարիքները, որ Աստված շնորհել է իրեն և ողջ տիեզերքին: Եկեղեցու հայրերից մեկը մատնանշում է այդ պատճառները՝ ասելով. «Գիշերով տեսնում ես երկինքը՝ զարդարված աստղերով, որոնց մեջ փայլում է լուսինը, նրանք ծառայում են քեզ, փառաբանիր Արարչին՝ «լուսինն ու աստղերը՝
26/08/2025
Փարիսեցիները զՔրիստոս փորձելու համար, իրենց աշակերտներէն ոմանք ղրկեցին անոր, որպէսզի անոր հարցնեն. «Մեր Օրէնքին համաձայն պէ՞տք է կայսրին տուրք տանք, թէ ոչ» (Մտ 22.17)։ Քրիստոս անոնցմէ պահանջեց ցոյց տալ իրեն տուրքի արծաթ դրամ մը։ Երբ անոնք բերին դրամը, Քրիստոս ըսաւ. «Ասիկա որո՞ւն պատկերն ու արձանագրութիւնն է»։ «Կայսրին» պատասխանեցին անոնք։ Յիսուս եզրակացուց ըսելով. «Գացէք եւ ինչ որ կայսրին կը պատկանի՝ կայսրին տուէք, եւ
25/08/2025
Ի՞նչն է համարվում սնահավատություն կամ նախապաշարմունք: Ճի՞շտ է, որ պասի օրերին չի կարելի կարևոր գործեր սկսել, կամ թույլատրելի՞ է երազների մեկնությանը հավատալ` որպես Աստծո կամ սատանայի կողմից տրված նշան: Սնահավատությունը տրամաբանությանը հակառակ անբացատրելի նախապաշարմունքներն են, որոնք կարող են առնչվել նաև կրոնական հարցերին: Ըստ այդ նախապաշարմունքի` կան իրողություններ, արարքներ կամ առարկաներ, որոնք երջանկություն կամ դժբախտություն
23/08/2025
«Ձեր հարստութիւնը ո՛ւր որ է, հոն կըլլայ նաեւ ձեր սիրտը» (Մտ 6.21)։ Եթէ երբեք մեզի համար հարստութիւնը Աստուածն ու աստուածայինն է, երկինքն ու երկնայինն է, այդ պարագային մեր սիրտերը այդ բոլորին մասին խորհրդածող, այդ բոլորը ցանկացող, այդ բոլորով սնանող եւ յագեցող սիրտեր պիտի ըլլայ։ Ուր որ է մարդուն գանձը, հո՛ն կըլլան նաեւ անոր մտածումներն ու զգացումները։ Մարդը իր ուշադրութիւնը կը կեդրոնացնէ այն բաներուն վրայ որ կը սիրէ եւ որոնց կապուած