26/07/2025
Վարդավառը Քրիստոսի Այլակերպության կամ Պայծառակերպության տոնն է, որը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տաղավար տոներից երրորդն է և նշում ենք Հոգեգալուստից յոթ շաբաթ հետո հանդիպող կիրակին: Որպես շարժական տոն այն հանդիպում է հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Քրիստոսի պայծառակերպության մասին կարդում ենք Սբ. Մատթեոսի (Մատթեոս 17:1-9), Սբ. Մարկոսի (9:2-9) և Սբ. Ղուկասի (9:28-36) Ավետարաններում: Հիսուս Իր հետ վերցնելով Պետրոս, Հակոբոս և
25/07/2025
Երբեմն մարդիկ տարվում են այնպիսի ուսմունքներով, որոնք նշում են, թե մարդն, իբրև, այս աշխարհում ապրում է բազմաթիվ կյանքեր` անընդմեջ ծնվելով և մեռնելով տարբեր մարմիններում: Նմանատիպ բնույթի տեղեկատվությունը գրավում է շատերին, որոնք կարծում են, թե նախորդ կյանքներ են ունեցել և փորձում են տարբեր միջոցներով բացահայտել այսպես ասած իրենց անցյալ կյանքերի իսկությունը: Խոսքը վերամարմնավորման մասին է: Այս գաղափարի աղբյուրը արևելյան կրոններից է
24/07/2025
Աստված մարդուն պարգևել է ազատ կամեցողություն: Այդ կամեցողությունը կատարյալ՝ անսահման չէ, այլ որոշ չափի՝ սահմանի մեջ է: Ճիշտ է, որ մարդ արարածը ազատորեն մտածում, զգում, խոսում և գործում է իր ամեօրյա կյանքում, սակայն աստվածապաշտ անձը, գիտակից անհատը գիտի իր սահմանները, սահմաններ, որոնք իր մոտ կարմիր գծեր են, չի կարելի անցնել դրանք: Այդ անձը որոշ թեմաների վերաբերյալ խիստ կեցվածք ունի՝ ասելով. «Ես գործ չունեմ դրանց հետ»: Այս հոդվածի
23/07/2025
Դրախտում Ադամն ու Եվան չէին աշխատում: Աշխատանքն ի հայտ եկավ Ադամի և Եվայի դրախտից վտարվելուց հետո: Աշխատանքով Աստված պատժո՞ւմ է մարդուն: Սուրբ Գրքում մանրամասն չի ներկայացվում, թե կորուսյալ դրախտում ինչպիսին պիտի լիներ կյանքը, կամ ինչպիսին պիտի լինի մարդկային գոյությունը Երկնքի արքայության մեջ: Մեզ տրված են հիմնականում այս կյանքում ապրելու համար անհրաժեշտ հոգևոր սկզբունքներ, որոնք պետքական են մեր երկրավոր ընթացքի և հավիտենությանն
22/07/2025
Պօղոս առաքեալ կ՚ըսէ. «Յաւիտենական Հոգիին միջոցաւ Քրիստոս ինքզինք որպէս անարատ զոհ Աստուծոյ մատուցանեց» (Եբր․ 9.14)։ Քրիստոս Սուրբ Հոգիին միջոցաւ է որ ինքզինք Աստուծոյ մատուցանեց։ Ան «մեզ փրկելու համար ինքզինքը Աստուծոյ ընծայեց որպէս անուշահոտ ընծայ եւ զոհ» (Եփ․ 1.2)։ Քրիստոս ի՛նքն է պատարագուողն ու պատարագողը, ի՛նքն է բաշխողն ու բաշխուողը։ Ա՛յս է որ կ՚ուսուցանեն Սուրբ Գիրքն ու Հայց. Եկեղեցւոյ Խորհրդատետրը։
21/07/2025
Աշխարհում քրիստոնեական կոչումից բարձր կոչում չկա։ Այդ կոչումն ունեցողը գնահատում է հոգենորոգ այն Լույսը, որ թափանցել է իր կյանք և ջանք է թափում՝ապրելու որպես լուսո որդի. «Թեև մի ժամանակ խավար էիք, սակայն հիմա, որ միացած եք Տիրոջը, լույս եք: Հետևաբար, ապրեցե՛ք լույսի որդիներին վայել ձևով, որովհետև լույսի պտուղներն են բարությունը, արդարությունը և ճշմարտությունը» (Եփես. 5։8-9): Այդ կոչումն ունեցողը ջանում է նմանվել իր Նախատիպին՝ Հիսուս
19/07/2025
Առաքյալների նախօրինակներ Հին Կտակարանում Քրիստոսի առաքյալների հատկանշական համեմատություններ կան հինկտակարանյան իրողությունների հետ: Հրեական տասներկու նահապետները` Հակոբի որդիները, որոնցից սերվեց հրեա աստվածընտիր ազգը, նախօրինակներն էին Քրիստոսի տասներկու առաքյալների, որոնց քարոզչությամբ քրիստոնյա դարձան բազմաբյուր մարդիկ` որպես Աստծո ընտրյալ ժողովուրդ: Հրեաները դուրս եկան Եգիպտոսից և անցնելով Կարմիր ծովով` եկան անապատ, այնուհետև
18/07/2025
Ով որ անարժանութեամբ կ՚ուտէ եւ կը խմէ՝ այդ ուտելովն ու խմելովը ինքզինք դատապարտութեան կ՚ենթարկէ, քանի որ զանազանութիւն չի՛ դներ սովորական հացին եւ Տիրոջ մարմինին միջեւ» (Ա.Կր․ 11.29)։ Չենք կրնար Սուրբ Պատարագի ընթացքին սրբագործեալ հացին եւ գինիին հետ վերաբերիլ այնպէս՝ ինչպէս պիտի վերաբերէինք մեր տան սեղանին վրայ գտնուող հացին եւ գինիին հետ։ Եթէ անսահմանօրէն իրարմէ տարբեր են եկեղեցւոյ սեղանն ու մեր տուներուն սեղանները, հապա որքա՞ն աւելի