Գրքեր

Կիրակնօրյա Քարոզներ
Պայծառակերպության տոնի քարոզ
Ան, որ կուզէ հպարտանալ, թող Տիրոջմով հպարտանայ, որովհետեւ փառաւոր է մեր Տէրը, սքանչելի են Անոր գործերը: Մեր Տէրը Յիսուս Քրիստոս Աստուած է Աստուծմէ, Լոյս է Լուսէ, ճշմարիտ Աստուած է ճշմարիտ Աստուծմէ: Հետեւաբար կրնանք հպարտանալ, որ այսպիսի Տիրոջ կը պաշտենք, այսպիսի Տիրոջ կը հետեւինք եւ մեր յոյսը դրեր ենք այս փառաւոր Տիրոջ վրայ: Այսօր Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ մեծ տաղաւար տօներէն մէկն է: Հինգ տաղաւար տօներէն Պայծառակերպութիւնը .....
Ճշմարտասիրություն
«Սիրեցե՛ք զճշմարտություն» (Զաք. 8:19) Հասարակության ներսում համերաշխ ապրելու համար անհրաժեշտ է, որ այն կազմող մարդիկ միմյանց հանդեպ վստահություն ունենան, որտեղ վստահությունը պակասում է, այնտեղ հասարակական հարաբերությունները կնճռոտվում են: Այդ վստահությունը ճշմարտախոսությունից է ներշնչվում, գալիս: Ճշմարտությունը, որպես մարդկային հասարակարգի հաստատուն հիմք, հաստատուն և կանգուն է պահում իր վրա բարոյականության շենքերը [կառույցները]: .....
Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնի քարոզ
Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը: Սուրբ Աստվածամոր Անվան հետ կապված ևս մեկ տոն, որը մեծագույն բերկրանքով նշում ենք՝ կրկին հիշելով Նրա Անձի կարևորագույն մասնակցությունը Տիրոջ տնօրինական ընթացքի մեջ և Նրա Անձի կարևորությունը մեր և մեր Արարչի հետ հարաբերություններում: Սուրբ Կույսի մեծությունն է երևում նաև նրանով, որ նույնիսկ Նրա տուփի գյուտն է տոնի վերածվել .....
Այլ նշան չի տրվի նրան, բայց միայն Հովնան մարգարեի նշանը
«Այսօր եթե Նրա ձայնը լսեք, մի՛ կարծրացրեք ձեր սրտերը» (Եբրայեցիներ 4:7): Սիրելի՛ հավատացյալ հայորդիներ. Այսօրվա ավետարանական ընթերցվածքը նշանի հայցման մասին է, երբ օրենսգետներն ու փարիսեցիները Քրիստոսից նշան էին հայցում՝ իբրև թե Նրան հավատալու համար: Քրիստոս նրանց ասաց. «Չար և շնացող ազգը նշան է փնտրում, այլ նշան չի տրվի նրան, բայց միայն Հովնան մարգարեի նշանը, որովհետև ինչպես Հովնանը երեք օր ու երեք գիշեր կետի փորի մեջ էր, նույնպես .....
Գիւտ Նշխարաց Սրբոյն Գրիգորի Լուսավորչին մերոյ
«...սակայն իմացան ի փառաց լուսոյն, թե մեծ ծառայ Աստուծոյ է», «...սակայն փառքի լույսից իմացան, որ Աստծո մեծ ծառա է»:   Սիրելի ուխտավոր հավատացյալներ, կրկին տոն է այսօր, այս անգամ Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնն է: Հովիվները Սեպուհ լեռան վրա շրջելու ժամանակ մի քարանձավի մեջ տեսան մի ծերունի` կռթնած յուր գավազանի վրա, բազուկները տարածած և կանգուն մնացած անշունչ: Ո՞վ էր այդ ծերունին, նրանք չգիտեին. «սակայն իմացան .....
«Օրենքը, որ գիր է, սպանում է, իսկ հոգին կենդանացնում»
«Օրենքը, որ գիր է, սպանում է, իսկ հոգին կենդանացնում» (Բ Կորնթացիներ 3:6): Սիրելի՛ հավատացյալներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Այս տողերը քարոզիս բնաբան եմ ընտրել Սուրբ Պողոս առաքյալի՝ կորնթացիներին ուղղված նամակից: Օրվա սուրբգրային ընթերցվածքից տեսնում ենք, որ շաբաթ օրով Քրիստոսի աշակերտները հասկեր էին պոկել և ուտում էին: Այդ քայլով նրանք արժանացան փարիսեցիների մեղադրանքին, որ շաբաթ օրով գործ անել օրինավոր չէ: Հիսուս Քրիստոս՝ .....
Հայոց Աշխարհի սրբության սրբոցը
«Էջ Միածինն ի Հօրէ եւ լոյս փառաց ընդ նմա,  ձայնք հնչեցին սանդարամետք անդնդոց:  Տեսեալ զլոյս մեծ հայրապետին Գրիգորի,  պատմէր ցնծութեամբ հաւատացեալ արքային:  Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ.  քանզի ի սմա ծագեաց մեզ լոյս ի Հայաստան աշխարհի» (Շարակնոց):   Սիրելի՛ բարեպաշտ զավակներ հայ ազգի, որ վերստին ծննդյամբ ծնունդ առաք Մայր Եկեղեցու սրբազան ծոցից, Այսօր համայն աշխարհի Հայ Առաքելական եկեղեցիների զանգերի տոնական .....
Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից
«Հովիւ քաջ բանաւոր հոտի Տէր Ս. Գրիգոր, հաստատեցեր զհիմունս Եկեղեցւոյ ի Հայաստան երկրի ի վերայ հիման   սուրբ առաքելոց... հաստատեա զանձինս մեր հաւատով  ճշմարտութեան ի վերայ հիման Ս. Եկեղեցւոյ», «Բանավոր հոտի քաջ հովիվ Տեր Ս. Գրիգոր, որ Հայաստան աշխարհում Եկեղեցու հիմքերը հասատեցիր առաքելական ավանդության վրա, այսօր մեր անձերը հաստատիր ճշմարտության հավատով Ս. Եկեղեցու հիմքերի վրա» (Շարական, էջ 320):   Ահավասիկ, .....
Արդարի աղոթքը շատ ազդեցիկ է և օգնում է
«Յոյժ զօրաւոր են աղօթք արդարոց յօգնականութիւն»: «Արդարի աղոթքը շատ ազդեցիկ է և օգնում է» (Հակոբոս 5:16): Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ. Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Եղիա մարգարեի հիշատակը: Սուրբ Գիրքը պատմում է նրա կատարած հրաշքների մասին, թե ինչպես նրա աղոթքի շնորհիվ Աստված այրի կնոջ ալյուրն ու յուղը անպակաս էր դարձնում, հարություն տվեց մահացած որդուն, երաշտի ժամանակ, ի տես Բահաղի կուռքը երկրպագողների, .....
Հոգեգալստյան տոնի քարոզ
Սիրելինե՛ր, Ըստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցի՝ այսօր Հոգեգալուստի հրաշափառ տոնն է: Մի տոն, որի հիմքը դրվեց մոտ երկու հազարամյակ առաջ, Երուսաղեմում գտնվող Վերնատանը, որտեղ իրականություն դարձավ Տիրոջ այն խոստումը, թե. «Ես պիտի աղաչեմ իմ Հորը, որ մի ուրիշ Մխիթարիչ տա ձեզ, որպեսզի հավիտյան ձեզ հետ լինի: Դա Սուրբ Հոգին է, որ ճշմարտությունն է հայտնում», նաև «Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին իմ Հայրը կուղարկի ձեզ մոտ իմ անունով, .....
Ժամանակի մասին
«Իբրեւ իմաստունք, գնեցէք զժամանակս» (Եփես. 5:16) Ինչպես գետը բաղկացած է ջրի կաթիլներից, այդպես էլ մեր կյանքը բաղկացած է ժամանակի ամենափոքր մասնիկներից՝ ժամեր, վայրկյաններ և ակնթարթներ: Եթե ժամանակի այդ փոքրիկ մասնիկների արժեքը չգիտենք և ունայն ենք ացկացնում [այն], մեր կյանքն էլ է դատարկ և ունայն լինում: Մարդու կյանքը, ինչ տարիքի էլ որ լինի [նա], միշտ անցյալին է կապված, եթե անցյալի նշանակությունն ու արժեքն իմացել է և թափուր չի թողել, այլ .....
Համբարձման տոնի քարոզ
«Եվ Ինքը Տեր Հիսուս նրանց հետ խոսելուց հետո դեպի երկինք վերացավ և նստեց Հոր աջ կողմը: Իսկ նրանք ելան ու քարոզեցին Ավետարանը ամբողջ աշխարհում՝ Տիրոջ գործակցությամբ և իրենց ուղեկցող բոլոր նշաններով հաստատում էին Խոսքը» (Մարկոս 16:19, 20): Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ. Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը: Քրիստոսի համբարձումը իրար է կապում երկինքն ու երկիրը, մոտեցնում .....
Նախապատվության մասին
«Եվ նրա հետ շատ ժողովուրդ էր գնում. նա դարձավ և ասաց նրանց. «Եթե մեկը ինձ մոտ գա և չնախընտրի ինձ իր հորից ու մորից, կնոջից ու որդիներից, եղբայրներից ու քույրերից, նույնիսկ իր անձից անգամ, չի կարող իմ աշակերտը լինել. որովհետև, ով որ չվերցնի իր խաչը և իմ ետևից չգա, չի կարող իմ աշակերտը լինել» (Ղուկ. 14:25-28):   Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, Օրվա ավետարանական ընթերցվածքներից ընտրեցի Ղուկասի Ավետարանի հենց այս հատվածը, քանզի .....
Քարոզ Սուրբ Խաչի երևման տոնի
«Երկինքը պիտի պատմի արդարությունը Նրա, բոլոր ժողովուրդները տեսան փառքը Նրա» (Սղմ. ՂԶ 6): Սիրելի՛ հավատացյալներ, այսօր Հայաստանյայց Առաքելական Եկեղեցում Ս. Խաչի Երևման տոնն է: Եվ մեր Եկեղեցու Ճաշոց գրքում, որտեղից ընթերցում ենք Աստվածաշնչի հատվածները, պատգամը ժողովրդին, այսօրվա ընթերցվածը բացվում է սաղմոսերգու Դավիթ թագավորի մարգարեական այս տողերով. «Երկինքը պիտի պատմի արդարությունը Նրա, բոլոր ժողովուրդները տեսան փառքը Նրա»: Քրիստոսից .....
Կարմիր կիրակիի քարոզ
«Մահը կուլ գնաց հաղթության: Ո՞ւր է, մա՛հ, քո հաղթությունը, Ո՞ւր է գերեզման քո խայթոցը» (Ա կորնթացիներ 15:54): Գերաշնո՛րհ Սրբազան հայր, արժանապատի՛վ քահանա հայրեր և սիրելի՛ հավատացյալներ. Այսօր մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարությանը հաջորդող չորրորդ կիրակին է, որ մեր եկեղեցու հայրերը անվանել են Կարմիր Կիրակի: Կարմիրը նախ և առաջ խորհրդանշում է մեր Տիրոջ փրկարար արյունը, որը հեղվեց մեր փրկության համար: Քրիստոսի արյամբ շարունակաբար .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․