Տյառնընդառաջ և Բուն Բարեկենդան
14/02/2021

«Դու լուսաւոր առնես զճրագ իմ Տէր,
Աստուած իմ լոյս արա ինձ ի խաւարի»։
«Դու լույս ես տալիս իմ ճրագին, Տե՛ր,
Աստվա՛ծ իմ, լուսավորի՛ր ինձ խավարում» (Սաղմոս 17։29)։
Սիրելի՛ հավատակից քույրեր և եղբայրներ.
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Տյառնընդառաջը և Բուն Բարեկենդանը, իսկ վաղվանից կսկսվի Մեծ պահքը։
Այսօր մենք եկել ենք Տիրոջն ընդառաջ։ Այսօր Տյառնընդառաջին լսում ենք ու հասկանում մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի .....
Քրիստոսի ընծայումը տաճարին
13/02/2021

Փետրվարի 14-ին Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Տեառնընդառաջի կամ քառասնօրյա մանուկ Քրիստոսին տաճարին ընծայման տոնը: Փետրվարի 13-ին` երեկոյան ժամերգության ավարտին, կատարվում է նախատոնակի արարողություն, որից հետո բոլոր եկեղեցիների բակերում մեծ խարույկ է վառվում: Մեր ժողովրդի մոտ սովորություն է, որպեսզի այդ օրը իրենց տների բակերում ևս խարույկ վառեն, և հատկապես այն տանը, որտեղ նոր նշանվածներ կամ նոր ամուսնացած զույգեր կան, անպայման հետևում .....
Տեառընդառաջի ժողովրդական սովորությունները
13/02/2021

Տերընդեզ, Տրընդեզ, Տերընտաս, Տանդառեջ, Դառդառանջ, Դռնատունչ, Դռդոռաջ, Դոռոնջ, Դառանջ, Տոռոնջ-տոռոնջ, Տառինջ-տառինջ, Տնդալեշ, Մելետ, Մելեմետ-Տերընտաս. Տեառընդառաջ բառի աղավաղված տարբերակներն են, որ հայտնի են եղել հայոց կենցաղում:
Ժամանակին գոյություն են ունեցել Տեառնընդառաջի հետ կապված ազգային սովորույթներ և ավանդույթներ, որոնք այժմ համարյա թե մոռացվել են:
Համաժողովրդական այս տոնն ուներ համընդհանուր արարողակարգ և կատարվում էր փետրվարի .....
Ննջեցյալներին աղոթք է հարկավոր
12/02/2021

- Հա՛յր, ժամերգության ժամանակ ես ինձ համար եմ ավելի շատ աղոթում: Նույնիսկ երբ ննջեցյալների համար կարդացվում է 118-րդ սաղմոսը («Երանի նրանց, ովքեր անբիծ ուղի են բռնել…»), ես հաճախ շարունակում եմ ինձ համար աղոթել:
- Ինչ է, ամեն ինչ միայն քեզ համա՞ր ես ուզում: Ննջեցյալներին հարկավոր է մեր աղոթքը, որովհետև իրենք իրենց համար ոչինչ անել չեն կարող, իսկ մենք կարող ենք:
Աթոսում մի քեռի Յանիս էր ապրում: Ուր գնում էր, ասում էր. «Ի՞նչ աշխատանք .....
Վարդանանք
11/02/2021

«Նորասքանչ պսակակիր և սրբերի զորագլուխ,
Որ հոգուդ զորությամբ արիաբար մարտնչեցիր մահվան դեմ,
Ո՜վ դու Վարդան, քաջ նահատակ,
Որ վանեցիր թշնամուն և վարդագույն արյամբդ քո պսակեցիր Եկեղեցին» (Շարական)։
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,
Այսօրվա քարոզս ուզում եմ մի պատմությամբ սկսել: Մի քաղաքում մի մարդ էր ապրում: Անհայտ հանգամանքներում ստացած վնասվածքներից այս խեղճը ոչ միայն հիշողությունն էր կորցրել, այլև այնպես էր խեղվել, որ բառացիորեն .....
Ավարայրի ճակատամարտին նվիրված պատկերները
10/02/2021

Հայկական պատկերազարդ ձեռագրերի գերակշիռ մասը կազմում են Ավետարանները, զգալիորեն քիչ են Աստվածաշնչերը և ավելի քիչ՝ Շարակնոցները, Ճառընտիրները, Ճաշոցները և այլն: Դրանցում պատկերված են գերազանցապես աստվածաշնչյան սյուժեներ և կերպարներ: Պատմական դեպքերի նկարազարդման ժամանակ միջնադարյան նկարիչները սովորաբար գերադասում էին պատկերել արշավանքներ, ճակատամարտեր և ռազմական բնույթի այլ տեսարաններ: Ձեռագրերում պահպանվել են մանրանկարներ, որոնք .....
Սուրբ Պատարագ և շնորհաբաշխություն Ս․ Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով
09/02/2021

Փետրվարի 9-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Ս․ Ղևոնդյանց քահանաների հիշատակը։ Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում էին համախմբվել 230 եկեղեցականներ, որոնց թվում՝ 13 թեմակալ առաջնորդներ, 29 Մայր Աթոռի միաբան եպիսկոպոսներ, վարդապետներ և աբեղաներ և Հայաստանի թեմերից ու Արցախից ժամանած 188 քահանաներ:
Տոնի կապակցությամբ Վաղարշապատ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն .....
Սուրբ Ղևոնդյան քահանաների վկայաբանություն
08/02/2021

Հայոց սուրբ հայրապետ Սահակ Մեծի վախճանից հետո Լուսավորչի սուրբ Աթոռի տեղապահությունը ստանձնում է Մեսրոպ վարդապետը: Սակայն միևնույն տարում վախճանվում է նաև Մեսրոպը և կաթողիկոսական իշխանությունը տրվում է մեծն Հովսեփին, որը Վայոց Ձոր աշխարհից էր, Հողոցմանց կոչվող գյուղից: Հովսեփը բանիմաց ու սուրբ մարդ էր՝ լի աստվածային հանճարով ու իմաստությամբ: Եվ մինչդեռ նրան կամենում էին կաթողիկոս ձեռնադրել, պարսից Հազկերտ արքան մեծ նեղությունների .....
«Հոգո՛վ ընթացեք և մարմնի ցանկությունը մի՛ կատարեք»
07/02/2021

«Հոգւո՛վ գնացեք և զցանկութիւն մարմնոյ մի՛ կատարեք»:
«Հոգո՛վ ընթացեք և մարմնի ցանկությունը մի՛ կատարեք» (Գաղատացիներ 5:16):
Սիրելի՛ զավակներ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու.
Կյանքում ամենամեծ ուշադրության կարիք ունեցողը մեր հոգին է, որը յուրաքանչյուրիս հոգածության ներքո է: Յուրաքանչյուր մարդ իր խնդիրներն ու զբաղմունքներն ունի, սակայն մարդու հոգին նույնպես կարիք ունի իրենով զբաղվելու և իր սնունդն է պահանջում: Կյանքը մեզ տարբեր .....
Սամսոնի պատկերի խորհրդաբանական մեկնությունը
06/02/2021

Պատկերագրության մեջ Սամսոնի պատկերներում մակերեսի ձևի միջոցով շեշտվում է այն փաստը, որ նա ուժեղ մարդ է: Սակայն կան և այնպիսի դեպքեր, երբ չափերի տարբերությունները չեն կարող բացատրվել և դրա ամենազարմանալի օրինակը կարելի է համարել Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու արևմտյան ճակատի վրա փորագրված Քրիստոսի դիմապատկերը, որը փոքր է Գագիկի դիմապատկերից: Դա ակներևաբար սխալ է, մի սխալ, որը կարող էր տեղի ունենալ այն պատճառով, որ բոլոր դիմապատկերները փորագրվում .....
535553544425353535253275351483153485347