Գրքեր

Կիրակնօրյա Քարոզներ
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի շնորհավորական խոսքն Ավետման տոնի առթիվ
Անգի՛ն մայրեր, հեզաշո՛ւք քույրեր, Որդիական երախտագիտությամբ և եղբայրական սիրով շնորհավորում եմ ձեզ Ամենասուրբ Աստվածածնի ավետման տոնի կապակցությամբ, որը մեր երկրում նշվում է նաև որպես Մայրության և գեղեցկության տոն: Երիցս երանելի եք դուք, որ երկնային շքեղաշուք Հարսի ու բարեխնամ Մոր աղախինները կոչվելու մեծ պատիվն ու շնորհն ունեք: Եվ երիցս երանելի ենք մենք, որ ձեզ նման անձնվեր, քնքուշ ու հոգատար հոգիներ ունենք Տիրոջից մեզ պարգևված: Գիտեմ, .....
Տիրամայրը
«Մեկն է իմ Աղավնին, իմ կատարյալը, իր մոր միակն է նա, իր ծնողի ընտրյալը. նրան դուստրերը տեսան և երանի տվեցին» (Երգ Երգոց Զ 8): Աստվածային կատարելությունների չափն անսահման է. Տիրամայրն այդ կատարելությունները կենտրոնացրել էր իր մեջ, որոնց շնորհիվ էլ նա մի այնպիսի կատարյալ կյանքով ապրեց, որ մինչև իսկ Աստծու Մայր կոչվեց: Տիրամայրը մոր տիպար է, որը ցույց է տալիս, թե ինչ ճանապարհով պիտի քայլի յուրաքանչյուր կին: Սովորություն է դարձել ասելը, .....
Ծաղկազարդ
Թանկագի՛ն եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, Այսօր մեր Մայր Եկեղեցին նշում է իր ամենագեղեցիկ տոներից մեկը՝ Ծաղկազարդը կամ Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, որը նաև իմ ամենասիրելի տոներից է: Հայտնի հանգամանքների բերումով այսօր դուք ստիպված եք ձեր տներից հետևելու տոնական պատարագի ընթացքին և հիշելով նախորդ տարիների այս օրը լեփ-լեցուն եկեղեցին, մանկանց ուրախ ու անհոգ խաղը, ջինջ ու զրնգուն ծիծաղը եկեղեցու զարդարված բակում` հոգիս թախիծով .....
Գալստյան կիրակի
Սիրասո՛ւն զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, Հայտնի հանգամանքների բերումով արդեն երկրորդ կիրակին է, որ Սուրբ և Անմահ Պատարագը մատուցում ենք դռնփակ, սակայն կրկին ու կրկին փա՜ռք Բարեխնամ Տիրոջը, որ տեխնիկական միջոցները ձեզ թույլ են տալիս թեկուզ հեռակա կերպով, սակայն մասնակիցը լինելու Տիրոջ անարյուն ողջակեզին: Քառասնորդական պահքի շրջանը շարունակվում է, սիրելինե՛ր, և ըստ Եկեղեցու սահմանած կարգի՝ այսօրվա կիրակին կոչվում է Գալստյան .....
Դատավորի կիրակիի քարոզ
«Պետք է մշտապես աղոթել - չձանձրանալ» (Ղուկ. ԺԲ 1): Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս երկրավոր Իր կյանքի ընթացքում, Իր առաքելությունն իրականացնելու համար հաճախ էր դիմում առակների օգնությանը։ Մարդկանց բացատրելու համար աստվածային ճշմարտություննները դիմում էր խոսելու առակավոր ոճին և ձևին։ Ահա այդպիսի առակներից մեկն է այսօր մեր Մուրբ Եկեղեցին Մուրբ Ավետարանի պատումներից ներկայացնում մեր ուշադրությանը, որը անվանադրված է Անիրավ դատավորի .....
Տնտեսի կիրակի
Զորավորի բարեպա՛շտ համայնք, Ամենակալ Աստծու հոգածու Աջի հովանու ներքո Մեծ պահքի նավը հասցրեց մեզ այս հոգենորոգ շրջանի չորրոդ նավահանգիստը, որ կոչվում է «Տնտեսի կիրակի»: Եկեղեցու աստվածազգյաց հայրերն օրվա ավետարանական ընթերցանության մեջ ներառել են Ղուկասի Ավետարանում ներկայացված «Անիրավ տնտեսի» և «Աղքատ Ղազարոսի» առակները, որ հաջորդաբար պատմեց մեր Տեր Հիսուս Քրիստոս: Խոսքն առակների ու այլաբանությունների միջոցով .....
Անառակի կիրակիի քարոզ
«Լուարուք ինձ և կերիջիք զբարութիւնս, և վայելեսցեն ի բարութեան անձինք ձեր։ «Լսեցե՛ք ինձ և բարիքնե՛ր ճաշակեցեք, ու բարության մեջ ձեր հոգիները վայելք պիտի զգան» (Եսայի 55։2)։ Սիրելի՛ հավատակից քույրեր և եղբայրներ․ Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցում Մեծ պահքի երրորդ կիրակին է, որն անվանում են «Անառակի կիրակի»՝ համաձայն մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի պատմած անառակ որդու առակի։ Այն ամենաավետաբեր, ամենահուսադրող .....
Արտաքսման կիրակիի քարոզ
«Որ զդառնութեան պտղոյն ճաշակն, որով մեռաք արդարութեան՝ պահելով քո քառասնօրեայ, փոխեցէր ի քաղցրագոյն օրինաց քոց ճաշակումն: Աղաչեմք, արբո մեզ, Տէր, զուրախարար սիրոյ քո զբաժակն»: (Շարակնոց)     Հոգևոր եղբայրներ, քույրեր, հարազատներ, Աղոթանվեր և հավատավոր կյանքի այս փորձառութենեն եկած բառերով այսօրվան շարականը մեզի կարծեք լավագույն կերպով կբացատրե, թե ինչո՞ւ մենք քառասուն օր պահք պետք է պահենք, ինչո՞ւ քառասուն օր որոշ .....
Բուն Բարեկենդանի քարոզ
  «…. աղաչեա մայր Աստուծոյ Մարիամ, զմիածին քո զՈրդին զի շնորհեսցէ ըստ աւազակին. Ժառանգել վերըստին մեզ ըզդրախտին վայելչութիւն»: «…. Մա՜յր Աստծո` Մարիա՛մ, աղաչի՛ր քո Միածին Որդուն, որպեսզի, ինչպես ավազակին, նույնպես և մեզ շնորհի ժառանգել Դրախտի վայելչությունը» (Շարակնոց)։     Այսօր եկեղեցում գեղեցիկ տոն է, սիրելինե՛ր, Բուն Բարեկենդան: Քրիստոնեական ուրախության տոն, հիշատակն այն կատարյալ երանության, որում արարվեց .....
Վարդանանց տոնի քարոզ
«Իմ հայրենեաց հոգի՛ Վարդան, Հոգիս հոգւոյդ լինի  ղուրբան»: Սիրելիներ, Ահավասիկ, այսպիսի բառերով մեր ժողովուրդն իր հիացմունքն ու իր զգացմունքներն է արտահայտել  Սուրբ Վարդան զորավարի և 1036 նահատակների հանդեպ: Հայոց պատմությունը հարուստ է անթիվ-անհամար պատերազմներով և ճակատամարտերով, սակայն Ավարայրի ճակատամարտն իր ուրույն տեղն ունի ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ Հայ Եկեղեցու պատմության մեջ՝ այն պարզ պատճառով, որ սոսկ հերթական .....
«Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի»
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, Ահա հասանք սուրբ Պատարագի այն հատվածին, երբ քացրալուր սաղմոսներն ու հոգեհմա շարականները լռում են` իրենց տեղը զիջելով օրվա Ավետարանի մեկնությանը, և եթե լուռ ունկնդրենք, կլսենք հազարամյակների խորքից եկող երուսաղեմյան տաճարի բակում աղաղակող Տիրոջ քաղցր ու հոգատար ձայնը, որ ասում է. «Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի: Ով ինձ հավատում է, - ինչպես Գիրքն է ասում, - նրա ներսից կենդանի ջրերի գետեր .....
Տեառնընդառաջի քարոզ
«Եղիցի քեզ Տէր լոյս յաւիտենական, և փառք Քոյ Աստուած»: «Քեզ համար Տերն է հավիտենական լույս լինելու, և Աստված՝ քո փառքը» (Եսայի 60:19): ​Սիրելի՛ հավատացյալ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. ​Այսօր մենք նշում ենք քառասնօրյա մանուկ Հիսուսին տաճարին ընծայելու տոնը: Սուրբ Մարիամ Աստվածածինն ու Հովսեփը Քրիստոսին բերեցին տաճար, որտեղ Սիմեոն Ծերունին և Աննա Մարգարեուհին եկան օրհնեցին ու փառաբանում էին Փրկչին, ինչպես Հիսուսի .....
Մարմնի պահքը հոգու սնունդն է
«Մարմնի պահքը հոգու սնունդն է» (Հովհան Ոսկեբերան): Սիրելի՛ հավատացյալ եղբայրներ և քույրեր, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու օրացույցում այս կիրակին նշված է՝ որպես Առաջավորաց պահքի բարեկենդան: Ըստ ավանդության՝ սա Հայ Եկեղեցու առաջին պահքն է և սահմանվել է սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից՝ ի նշան հեթանոսությունից հայ ժողովրդի դարձի, ուստի և հատուկ է միայն մեր Եկեղեցուն: Շատ հավատացյալներ, թյուրիմացաբար, այն կապում են սուրբ Սարգսի տոնի .....
«Թող Տիրոջ փառքը հավիտյան լինի, և Տերն ուրախանա Իր արարածներով»
«Եղիցին փառք Տեառն յաւիտեան, Տէր ուրախ եղիցի յարարածս իւր»։ «Թող Տիրոջ փառքը հավիտյան լինի, և Տերն ուրախանա Իր արարածներով» (Սաղմոս 103։31)։ Սիրելի՛ հավատավոր քույրեր և եղբայրներ․ Աստված սեր է և բարություն, և Նրա սերն ու բարությունը ինքնամփոփված չեն, այլ մշտապես իրենց դրսևորումն են գտնում ողջ տիեզերքում, աշխարհում և մարդկային կյանքում։ Այդ սերը ստատիկ (անշարժ) չէ, այլ դինամիկ է, այսինքն՝ շարժուն ու անվերջ հորդում է դեպի մեզ։ .....
Անվանակոչություն
Սիրելի՛ հավատացյալներ, Սուրբծննդյան անբիծ ուրախությունը սրտումս, շնորհավորում եմ բոլորիդ տերունական ևս մեկ անչափ գեղեցիկ ու գողտրիկ տոնի՝ Տեր Հիսուս Քրիստոսի Անվանակոչության կապակցությամբ: Ղուկասի Ավետրանում կարդում ենք, որ «երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում» (2:21): Արու զավակներին թլփատելու ավանդույթը, ինչպես պատմվում է Հին Կտակարանում, .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․