Գրքեր

Կիրակնօրյա Քարոզներ
Հոգեգալուստ
Սիրելի՛ բարեպաշտ քրիստոնյաներ, Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնից հիսուն և Համբարձման տոնից տասը օր է անցել արդեն և կրկին ուրախությամբ հավաքվել ենք ահա՛ մեր Երկնային Հոր տանը՝ միասնաբար նշելու տերունական տոների լրումը հանդիսացող Հոգեգալստյան տոնը, որ այսօր նշում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին: Մոտ քսան դար առաջ, գարնանային այս օրերին դեպքերը բավականին արագ զարգացան «խաղաղության քաղաքում» և հոգեկան մեծ հույզերի .....
Առանց գործերի հավատը մեռած է
«Ինչպես որ մեռած է մարմինը առանց հոգու, այնպես էլ մեռած է հավատը առանց գործերի» (Հակոբոս 2:26): Սիրելի՛ հավատացյալ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Ինչպես երեկ մեր եկեղեցում Երկրորդ Ծաղկազարդն էր, այնպես էլ այսօր, ըստ ավետարանական ընթերցվածքների, անիծված թզենու երկրորդ հիշատակության օրն է, ինչպես Մեծ պահքի Ավագ երկուշաբթի օրը: Այսօր նաև մեր եկեղեցում Սուրբ Մովսես Տաթևացու մահվան հիշատակության օրն է, այդ իսկ պատճառով Արարատյան .....
Տ. Եղիշե վարդապետ Ավետիսյանի քարոզը խոսված Երկրորդ Ծաղկազարդի տոնին
Սիրելի բարեպաշտ հայորդիք. Այսօր խորհրդավոր տոն է Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցում: Մի քանի օր առաջ մեծ շուքով տոնեցինք Հրաշափառ Ս. Համբարձումը: Համբարձման սքանչելի տոնին հաջորդող առաջին կիրակին կոչվում է Երկրորդ Ծաղկազարդ: Այս տոնն ըստ ավանդության կարգել է Ս. Գրիգոր Լուսավորիչը, և այն միայն Հայոց Եկեղեցին է տոնում: Եթե Բուն Ծաղկազարդը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հանդիսավոր մուտքը Երուսաղեմ, ապա Երկրորդ Ծաղկազարդը՝ հրեշտակների .....
Համբարձում
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Անցյալում մնացին արդեն մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին հաջորդող հոգևոր ցնծության քառասուն օրերը, և այսօր միասնաբար նշում ենք Նրա ոչ պակաս փառահեղ և հոգևոր խնդությամբ լի Համբարձման տոնը: Եթե Տիրոջ հարությունն ազդարարում է մահվան դեմ տարած Նրա հաղթանակի մասին և մահկանացուներին ազատում մահվան կապանքներից, ապա համբարձումը երկիրը միացնում է երկնքին՝ վերացնելով այն դարավոր անջրպետը, .....
Ապաշխարության կոչը երբեք չի դադարում հնչել
«Աստծու հրեշտակների առաջ այսպես ուրախություն կլինի մեկ մեղավորի համար, որն ապաշխարում է» (Ղուկաս 15:10): Սիրելի՛ հավատակից քույրեր և եղբայրներ. Այսօր մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հարության շրջանի՝ Հինունքի վեցերորդ կիրակին է: Մենք շարունակում ենք միմյանց ավետել՝ ասելով. «Քրիստոս հարյավ ի մեռելոց»: Սակայն ուշագրավ է, որ այսօրվա ավետարանական ընթերցվածքները կրկին կորած դրամի, կորած ոչխարի և կորած, այն է՝ անառակ որդու մասին .....
Ս. Խաչի երևման տոն
«Այսօր ընդ ամպս լուսաւորս երեւեալ նշան տէրունական սուրբ խաչին, զի հաղթեսցուք նովաւ անօրէն թշնամւոյն…» (Շարակնոց): Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ, Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի սուրբ և հրաշափառ Հարության տոնից հետո, հիսուն օր շարունակ մեր Եկեղեցու սուրբ Խորանից, խաղաղության հետ մեկտեղ, բաշխվում է Փրկչի հարության բարի լուրը կյանքի տևականությունն ու հավերժությունն ազդարարող ավետիսը՝ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»: Ամեն .....
Թող սրբադասված մեր նախնիները փառակից դառնան սրբոց դասին
Սիրելի՛ բարեպաշտ հայեր համայն աշխարհի, Յուրաքանչյուր տարի այս օրը համախմբվում է աշխարհասփյուռ հայ ժողովուրդը՝ միասնաբար հիշելու 1915թ.-ին տեղի ունեցած մարդկության մեծագույն չարագործություններից մեկը՝ հայ ժողովրդի դեմ կատարված ցեղասպանությունը: Համընդհանուր ցավի հիշողությունը միախմբում է աշխարհի տարբեր անկյուններում բնակվող, տարբեր տարիքի ու դիրքի մարդկանց: Եղեռնագործության պատճառով ողջ աշխարհով ցրված ժողովուրդը մի սիրտ է դառնում .....
Կարմիր կիրակի
Սիրելի՛ հավատարիմ հետևորդներ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու, Տիրոջ հրաշափառ հարության տոնին հաջորդող Հինանց շրջանում ենք ահա գտնվում, երբ Ամենակալ Աստծո օգնությամբ անցել ենք Մեծ պահքի ինքնամաքրման շրջանը, անկեղծ ինքնաքննության միջոցով ճանաչել ինքներս մեզ, ապաշխարության ամոքիչ զորությամբ փորձել հաղթահարել մեր մեղավոր «ես»-ը, և այժմ լիարժեքորեն վայելում ենք Սուրբ Հարության տոնի պարգևած աստվածաբույր հոգևոր ուրախությունը, որ հատուկ .....
Կենդանի Աստծու եկեղեցին՝ որպես սյուն և հաստատություն ճշմարտության
«Եկեղեցին ամբողջ Հրեաստանում, Սամարիայում ու Գալիլիայում խաղաղության մեջ էր և, ամրանալով ու ընթանալով Տիրոջ երկյուղով, Սուրբ Հոգու մխիթարությամբ աճում էր» (Գործք 9:31): Սիրելի՛ հավատացյալ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Այսօր տոնում ենք Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակին, որը նվիրված է Քրիստոսի եկեղեցու հիմնահաստատմանը: Աստծո տունը, ինչպես ասում է Սուրբ Պողոս առաքյալը, Կենդանի Աստծու եկեղեցին է՝ սյուն և հաստատություն ճշմարտության .....
Աստվածածնի Ավետման տոնի քարոզ
Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ. Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ավետման տոնը: Այն ազդարարում է մարդկության փրկագործության աստվածային տնօրինության սկիզբը: Այս օրը Սուրբ Մարիամ Աստվածածնին նվիրված հերթական տոներից է մեզ համար: Սուրբ Աստվածամայրը սիրո ու խաղաղության մի խորհրդանիշ է, որին հավերժ դիմում են բոլոր ազգերը և մարդկային սերունդները: Եվ նա երբեք հուսախաբ չի անում իրեն դիմողներին: Աստվածածնի հղիության ավետիսը .....
Սուրբ Հարության տոնի պատգամ
Քրիստոսի սիրելի՛ հետևորդներ, Դարեր առաջ Յուղաբեր կանայք Հիսուս Քրիստոսի թաղումից հետո կիրակի առավոտյան շտապեցին Նրա գերեզմանը, որպեսզի անուշահոտ յուղերով օծեն Փրկչի խաչյալ սուրբ մարմինը, բայց գերեզմանը դատարկ գտան: Փոխարենը այնտեղ եղող լուսազգեստ հրեշտակը դիմավորեց նրանց՝ ասելով. «Ինչո՞ւ ողջին մեռելների մեջ եք փնտրում: Այստեղ չէ, այլ՝ հարյավ»: Ահա այս սքանչելի ավետիսով էլ շնորհավորում եմ բոլորիս մեր Կենդանի Աստծո հարության .....
Ավագ Հինգշաբթի օրվա քարոզ
Սիրելի՛ աստվածավախ հավատացյալներ, Փա՜ռք Բարեխնամ Տիրոջը, որ Իր կենդանի ներկայությամբ զորացրեց և գոտեպնդեց մեզ Մեծ Պահքի ողջ շրջանում և Իր հոգածու Աջի ներքո կրկին անգամ հասցրեց մինչև Ավագ շաբաթ, երբ հաշված օրեր են մնում մինչև յուրաքանչյուր քրիստոնյայի համար այնքան բաղձալի Սուրբ Հարության հրաշափառ տոնը: Այսօր Ավագ հինգշաբթին է, և այն ևս տոն է մեզ համար, սիրելի՛ հավատացյալներ, և ինչպիսի՜ տոն: Այսօրվա տոնի խորհրդի մասին կարելի է անվերջ խոսել, .....
Շնորհավոր ձեր օրը սիրելի մանուկներ
Սիրելի՛ հավատավոր եղբայրներ և քույրեր, Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս և հատկապես մանուկներին ու նրանց ծնողներին՝ Ծաղկազարդի անչափ գեղեցիկ և արևահամ տոնի կապակցությամբ: Այս օրը կրկնակի տոն է մեզ համար, սիրելինե՛ր, քանի որ այսօր հիշում ենք Տեր Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, և Աստծո սուրբ կամքով և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ նշում ենք նաև երեխաների օրհնության օրը, քանի որ մանուկներն էին, .....
Ծաղկազարդ
«Օվսաննա ի բարձունս, ալէլուիա, օրհնեալ, եկեալ անուամբ Տեառն, ալէլուիա»: (Շարական)   Սիրելի հավատացյալներ, Այսօր ողջ աշխարհը կտոնե Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Այսօրվա տոնը հայոց համար ունի յուրահատուկ անուն մը, և ողջ Քրիստոնյա Եկեղեցին այսօրվա տոնը կանվանե Տյառն մերո Հիսուսի Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, սակայն մեր Սրբազան Հայրերը զայն անվանած են Ծաղկազարդ: Ինչո՞ւ. որովհետև մեր նախնիները կապ մը գտած են Քրիստոսի՝ .....
Գալստյան կիրակի
«Երկինք աթոռ Իմ են՝ եւ երկիր պատուանդան ոտից Իմոց. որպիսի՞ տուն շինիցէք Ինձ... եւ Ես յո՞ հայեցայց, եթէ ոչ ի հեզս եւ ի խոնարհս» (Եսայի ԿԶ 1-2):   Սիրելի հավատացյալներ, այս խոսքերը, որոնք այսօր ընթերցվեցին Սուրբ Գրքից, Եսայի մարգարեի միջոցով մարդկությանը, այն ժամանակվա մարդկությանը դիմելով ասում է Աստված, թե երկինքը Իմ աթոռն է, իսկ երկիրը՝ Իմ ոտքերի պատվանդանը, ինչպիսի տուն դուք կարող եք պատրաստել Ինձ համար, ինչպիսի փառավոր ու մեծ տաճար .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․