Գրքեր
22 Դեկտեմբեր, Եշ Սուրբ Ինդոս ևԴոմնա կուսերի, Գղերիկոս քահանայի և նիկոմիդացիների եկեղեցում այրված քսան հազար նահատակների հիշատակության օր

Ս. Ինդոսը Նիկոմիդիայի Դիոկղետիանոս կայսեր արքունիքում ներքինի էր, իսկ Սբ. Դոմնան` պալատական կուռքերի քրմուհի: Նրանք ծանոթանալով Աստվածաշունչ մատյանին, դարձի են գալիս և քրիստոնյա դառնում, որի պատճառով բանտ են նետվում: Երկար տանջվելուց հետո 303 թվականին նահատակվում են:

Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ, Քրիստոսի Ծննդյան տոնին, սովորականի նման Նիկոմիդիայի քրիստոնյաները հավաքվել են եկեղեցում աղոթելու: Կայսրը մի կուռք է կանգնեցրել տաճարում` հրամայելով, որ բոլորը դրան երկրպագեն: Գղերիկոս քահանան մերժել է կատարել կայսեր հրամանը, որի համար չարչարանքների է ենթարկվել և նահատակվել: Կայսրը բարկացել է և այրել եկեղեցին: Մասնակիցները` երկու բյուր, այսինքն` քսան հազար հոգի նահատակվել են 303 թվականին:

 

 Սկզբնզղբյուր ՝ https://www.qahana.am

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․