Գրքեր
5 Հոկտեմբեր, Բշ Սբ. Փոկաս հայրապետի և առաքյալներին հետևող Երանոսի հիշատակության օր

Սբ. Փոկաս հայրապետը սևծովյան Սինոպ քաղաքի եպիսկոպոսն էր: Նա ապրել է Պափլագոնիա քաղաքում` զբաղվել այգեգործությամբ: Իր տան դռները բաց էին պանդուխտների, օտարների, աղքատների ու կարոտյալների առաջ: Դեռ մանուկ հասակից Աստծուց շնորհ էր ստացել և բազմաթիվ հրաշագործություններ կատարել: Վարքագրական աղբյուրների համաձայն, դևերին հալածում էր, կույրերին` բուժում, իր ունեցվածքն աղքատներին բաշխում: Եպիսկոպոսության շրջանում մեղադրվել է քրիստոնյա լինելու համար, իսկ Տրայանոս կայսեր զինվորները հրաման են ստացել սպանելու նրան, ուր էլ որ հանդիպեն: Այսպես, Սբ. Փոկասն իր տանն ընդունել է զինվորներին, հյուրասիրել, ապա ասել, որ ինքն է փնտրվող անձը: Թեև զինվորները գոհ էին մնացել նրա հյուրասիրությունից, բազմիցս հորդորել էին Փոկասին ետ կանգնել իր հավատից, սակայն Փոկասը չի ուրացել Քրիստոսին և սրախողխող լինելով` նահատակվել 117 թվականին:

Սբ. Երանոսը (Լիոնի Իրենիոս եպիսկոպոսը) ծնվել է Էգեականի շրջանում`աշակերտելով ս. Պողիկարպոս Զմյուռնացի Հայրապետին: Ուսում ստացել է Հռոմում, ապա երեց ձեռնադրվել: 117 թվականին, Լիոնի եպիսկոպոսի նահատակությունից հետո, հաջորդել է նրան նույն Աթոռում:

Սբ. Իրենիոսն արևմուտքի առաջին մեծ աստվածաբանն է, որ Եկեղեցու հայրերին համարում է Առաքելական հայրերի գործի շարունակողը: Ըստ «Հայսմավուրք»-ի՝ Սեպտիմոս Սևերոսի օրոք, նա դատավորների մոտ համարձակ վկայել է Քրիստոսի մասին, որի համար չարչարվել է և նահատակվել 202 թվականին: Գրել է նշանավոր «Ընդդէմ հերձուածողաց» արժեքավոր աշխատությունը: 

 

http://www.qahana.am

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․