Գրքեր
10 Դեկտեմբեր, Եշ, Պահք Ս. Եվստրատիոսի, Օգսենտիոսի, Եվգենիոսի, Ովրեստեսի և Մարդարիոսի հիշատակության օր

Ս. Եվստրատիոսը, Օգսենտիոսը, Եվգենիոսը, Ովրեստեսը և Մարդարիոսը թեև հունական անուններ ունեն, սակայն հայազգի վկաներ են Սեբաստիա քաղաքից, որոնք հալածվել և նահատակվել են Դիոկղետիանոս և Մաքսիմիանոս կայսրերի օրոք: Այդ հալածանքները հատկապես սաստիկ են եղել կայսրության ծայրամասերում` այդ թվում Փոքր Հայքում և Կապադովկիայում: 

Փոքր Հայքի Սատախ քաղաքի զինվորական հրամանատարը Եվստրատիոսին այրել է խարույկի վրա, որովհետև նա քրիստոնյաներին հալածող Լիսիային անվանել էր հեթանոս և կռապաշտ: Անմարդկային տանջանքների ենթարկվելով` նահատակվել են նաև Օգսենտիոս քահանան, Եվստրատիոսի ընկեր Եվգենիոսը, նրա ծառաներից Մարդարիոսը և Ովրեստես անունով մի զինվորական, որի վզին խաչ էին նկատել:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․