Գրքեր
8 Նոյեմբեր , Շբ Ս. Գաբրիել և Ս. Միքայել հրեշտակապետերի և ողջ երկնային զորքի հիշատակության օր

Հայ եկեղեցու հրեշտակաբանության համաձայն` հրեշտակներն անմարմին գոյացություններ են, Աստծո իմացական, անձնիշխան, մշտաշարժ, անսեռ, անմահ և սպասավորներ: Ըստ եկեղեցու սուրբ հայրերի` հրեշտակները, իբրև լուսեղեն էակներ, ստեղծվել են արարչագործության առաջին օրը` լույսի հետ միասին: Աստծո հրահանգով նրանք կոչված են սպասավորել մարդ արարածին: Հետևաբար նրանք սպասավոր հոգիներ են, և երկնաբնակ լինելով հանդերձ, իրենց մասնակցությունն են բերում նաև երկրավոր կյանքի ընթացքին, գործում են ժամանակի և տարածքի մեջ ապրող մարդու համար: Հրեշտակներին անվանում են նաև Աստծո պատգամավորներ, որոնք իրականցնում են Տիրոջ կամքը: Սուրբ Գիրքը վկայում է, որ նրանք բազմաքանակ են: Ըստ Դիոնիսիոս Արիսպագացու` հրեշտակներն ունեն ինը դաս` Աթոռներ, Քերովբեներ, Սերովբեներ, Տերություններ, Զորություններ, Իշխանություններ, Պետություններ, Հրեշտակապետեր և Հրեշտակներ: «Գաբրիել» անունը, որ նշանակում է «Աստծո այր», Բարձրյալի անմիջական պաշտոնյան է, ում վերապահված է Տիրոջ վերին խորհուրդներն ավետարանելու շնորհ: Այս հրեշտակապետը, որ ուղարկվել էր Տիրոջ կողմից, Սուրբ Կույս Մարիամին հաղորդեց բարի լուրը, իսկ Զաքարիային` Ս. Հովհաննես Մկրտչի ծննդյան ավետիսը: «Միքայել» անունը, որ նշանակում է «Ո՞վ է Աստծուն նման», Երկնավոր Արքայի փառքի և նրա ժողովրդի պաշտպանության համար մարտնչողն է, ում տրված է կառավարելու և թագավորելու շնորհ: Ս. Միքայել հրեշտակապետի անունը չորս անգամ վկայակոչված է Սուրբ Գրքում (Դան. 10:13, 11:1, Հուդ. 1:9, Հայտն. 11:7):

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․