Գրքեր
15 Նոյեմբեր , Շբ Ս. Անդրեաս և Ս. Փիլիպպոս առաքյալների հիշատակության օր

Մինչև Հիսուս Քրիստոսին հետևելը Ս. Անդրեաս առաքյալը նախապես եղել է Ս. Հովհաննես Մկրտչի աշակերտը: Նա Ս. Պետրոս առաքյալի եղբայրն ու արհեստակիցն էր: Փրկչի համբարձումից և Սուրբ Հոգու էջքից հետո Ս. Անդրեաս առաքյալը քարոզել է Հյուսիսային Հունաստանում և սկյութների երկրում: Նահատակվել է Պատրաս քաղաքում:

Ս. Փիլիպպոս առաքյալը Հրեաստանի Բեթսայիդայից էր, Ս. Պետրոս առաքյալի հայրենակիցը: Հավանաբար նա էլ է նախապես եղել Ս. Հովհաննես Մկրտչի աշակերտը: Քարոզել է Փոքր Ասիայում և նահատակվել Հերապոլիս քաղաքում` խաչելությամբ: Հայ Առաքելական եկեղեցին Ս. Անդրեաս և Ս. Փիլիպպոս առաքյալների հիշատակը տոնում է Սուրբ Խաչի 9-րդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը:

www.qahana.am

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․